20:38 25.12.2019
Ռուսական «Տամբով» ակումբի հարձակվող Վլադիմիր Օբուխովը պատմել է, թե ինչպես է պարտքերը մարելու համար ստիպված եղել վաճառել իր թանկարժեք մեքենան: Նա նշել է, որ երբ խաղացել է «Կուբան» ակումբում, այնպիսի իրավիճակ է եղել, երբ 7 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել: Նա և մյուս ֆուտբոլիստները պարտքեր են կուտակել և սկսել են սեփական իրերը վաճառել:
«Եկավ մի պահ, երբ է՛լ ոչինչ չէր մնացել, բացի իմ մեքենայից: Որոշեցի վաճառել BMW X6 մեքենաս: Մի օր ինձ զանգահարեց մի կրասնոդարցի գործարար և առաջարկեց մեքենան փոխանակել մի քանի տոննա ցորենի հետ: Ես զարմացած էի այդ առաջարկից: Ինձ այն կասկածելի թվաց և ես հրաժարվեցի: Բացի դրանից՝ ինչ պետք է անեի այդ ցորենի հետ: Մեքենան գնեց «Լոկոմոտիվ»-ի նախկին խաղացողներից մեկը: Լավ է, որ փոխեցի ակումբս, հիմա ամեն ինչ կարգին է»,- պատմել է հարձակվողը:
Նշենք, որ «Տամբով»-ը զբաղեցնում է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը:
11:48 14.06.2025
ԱՄՆ-ում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 11-ի11:48 14.06.2025
ԱՄՆ-ում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 11-իՏեխասի Սան Անտոնիո քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 11-ի, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ Ավելի վաղ Associated Press-ը, հղում անելով պաշտոնյաներին, հայտնել էր, որ Սան Անտոնիոյում առնվազն չորս մարդ է մահացել ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով։ «Սան Անտոնիոյում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, […] ...
11:35 14.06.2025
Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դարձել են անիմաստԻրանը կարծում է, որ Իսրայելի հարձակումից հետո Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը լուծելու բանակցությունները դարձել են անիմաստ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մյուս կողմը (ԱՄՆ-ն) այնպես վարվեց, որ երկխոսությունն անիմաստ դարձավ։ Անհնար է հայտարարել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին […] ...
11:21 14.06.2025
Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱՍկոպիեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը դուս է եկել եզրափակիչ։ Հայ մարզիկը նախ 1/8 եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոզ Մաչարաշվիլիին, ապա 10:0 հաշվով ժամանակից շուտ պարտության է մատնել մոլդովացի Գեորգի Գայդարջիին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արտակը 5-4 հաշվով առավելության է հասել չեզոք դրոշի տակ հանդես եկող Ումար Մագոմեդովի […] ...
11:11 14.06.2025
Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-իԻսրայելում Իրանի պատասխան հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է առնվազն 70-ի, հաղորդում է Jerusalem Post-ը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր 63 վիրավորի մասին: Հաղորդվել էր նաև, որ երկու մարդ զոհվել է: «Առնվազն 70 մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել», – ասվում է հրատարակության կայքում։ ...
11:04 14.06.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգությունների ֆոնին, կոչ է արել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։ «Իսրայելը ռմբակոծում է իրանական միջուկային օբյեկտները։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին։ Բավական է էսկալացիան։ Ժամանակն է դադարեցնել այն։ Խաղաղությունն ու դիվանագիտությունը պետք է գերակշռեն», – գրել է Գուտերեշը սոցիալական ցանցերում։ ...
10:49 14.06.2025
Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Գառնու>> պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...