Արքայազն Հարրին և Նիկոլայ II-ը նույն հագուստով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Արքայազն Հարրին և Նիկոլայ II-ը նույն հագուստով

11:14 26.05.2018

Փոփոխվում են ժամանակները, սակայն  Բրիտանական ավանդույթները կարծես թե մնում են անփոփոխ։ Այսպիսի մի վառ օրինակ էր մայիսի 19-ին տեղի ունեցած,  տարվա ամենասպասված՝ Հարրի արքայազնի և Մեգան Մարքլի ամուսնությունը։ Ամուսնության նախապատրաստության, Մեգանի կենսագրության, թագուհու հայացքների և շատ այլ ասեկոսեների մասին շատ է խոսվել, այդ պատճառով, մի կողմ դնելով այս բոլորը, կենտրոնանանք նորաձևության մի հետաքրքիր փաստի վրա։ Արքայազնը հարսանյաց արարողությանը ներկայացել էր բրիտանական ավանդական ռազմական համազգեստով։

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլին հարսանյաց օրը 19․05․2018

Արարողակարգին այս համազգեստով էր նաև Հարրիի եղբայրը՝ արքայազն Վիլիամը։

Սակայն այս հագուստի հանրահայտ լինելու պատմությունը գնում է ավելի վաղ ժամանակներից։ Ավելի քան 100 տարի առաջ Ռուսական կայսրության վերջին ցար՝ Նիկոլայ երկրորդը երբ այցելում էր Մեծ Բրիտանիա իր ոչ այդքան հեռավոր ազգականներին, ինչպես հայտնի է Բրիտանական թագավորական ընտանիքը և Ռոմանովները կապված էին արյունակցական կապերով, Նիկոլայ երկրորդը նույնպես հագնում էր բրիտանական ռազմական այդ զգեստը, որը կարծես ոչ մի փոփոխության չի ենթարկվել տասնյակ տարիների ընթացքում։

Ռուսաստանի ցար Նիկոլայ II-ը Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի, թագաժառանգ Էդուարդի և նրա ընտանիքի հետ անգլիական համազգեստով։

Բրիտանիայի ներկայիս թագուհի Ելիզաբեթ II-ի պապը՝ Գեորգ V-ը և Նիկոլայ II-ը մորաքրոջ որդիներ էին և հաճախակի էին իրար այցելում։ Նրանք իրար հետ ունեին նմանություն և բազմաթիվ նկարներում նույնիսկ դժվար էր լինում միմյանցից տարբերել։

Գեորգ V-ը և Նիկոլայ II-ը բրիտանական արքայազներ Էդուարդի և Գեորգի հետ։ Վերջինս ներկայիս թագուհու հայրն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

22:51 02.08.2025

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

22:36 02.08.2025

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

BACK_TO_TOP