21:56 26.12.2019
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի, այնուհետև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործերի կառավարիչ Հրաչիկ Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:30-ին, նույն վայրից: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
«Խորը վշտով և կսկիծով հայտնում ենք, որ դեկտեմբերի 25-ին կյանքի 86-րդ տարում վախճանվել է ՀԿԿ կենտկոմի, այնուհետև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործերի կառավարիչ Հրաչիկ Կարապետյանը:
Մեծ ցավով ենք հայտնում մեր գործընկերոջ՝ կյանքից հեռանալու մասին լուրը, գործընկերոջ, ով իր բազմամյա փորձառությամբ և անձնուրաց նվիրումի շնորհիվ անգնահատելի ավանդ է ունեցել նորանկախ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության կազմավորման գործում՝ միաժամանակ հանդիսանալով նաև բարձր պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության օրինակ ԱԳՆ-ում աշխատած և աշխատող բազմաթիվ սերունդների համար:
Հրաչիկ Աշոտի Կարապետյանը ծնվել է 1933թ. Երևան քաղաքում: 1956թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետի երկրաբանության բաժինը:
1962թ. ավարտել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Լենինգրադի ռադիոքիմիայի ինստիտուտի ասպիրանտուրան:
1974-1988թ. զբաղեցրել է ՀԿԿ կենտկոմի գործերի կառավարչի պաշտոնը՝ միաժամանակ լինելով նաև ԽՍՀՄ արտաքին տնտեսական կապերի նախարարության լիազոր:
1991թ. սկսած աշխատանքային գործունեությունը շարունակել է ՀՀ ԱԳ նախարարությունում՝ որպես ՀՀ ԱԳՆ գործերի կառավարիչ (1991-1993թթ.), ՀՀ ԱԳՆ ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ (1993-1997թթ.), այնուհետև՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարի խորհրդական, վարչատնտեսական բաժանմունքի տնօրեն, իսկ 1998-1999թթ. կրկին նշանակվել է նախարարության գործերի կառավարչի պաշտոնում: 1997թ. շնորհվել է «խորհրդական» դիվանագիտական աստիճան:
Հրաչիկ Կարապետյանի հիշատակը միշտ կլուսավորի և կջերմացնի բոլոր նրանց հոգիները, ովքեր ճանաչել են նրան:
Մեր խորին վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում պարոն Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլորին, ովքեր սգում են նրա կորուստը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
17:21 16.08.2025
ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...
17:09 16.08.2025
«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...
17:00 16.08.2025
«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համարՄադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...
16:38 16.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
16:16 16.08.2025
Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումըՀնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...
16:00 16.08.2025
Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետոԱլյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...