18:46 26.05.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությամբ գործադիրը «գրաված» մերօրյա հեղափոխականներն արդեն հարմարավետ տեղավորվել են ոչ միայն իրենց կաբինետներում, այլև՝ ծառայողական մեքենաների մեջ։ Ու շատ հետաքրքիր ընտրությամբ են իրար մեջ բաժանել՝ ով ինչ մեքենայով պետք է երթևեկի, ինչ համարներով։ Բայց նախ հիշեցնենք կառավարության առաջին նիստը, որտեղ ակտիվ քննարկում ծավալվեց պետական ավտոպարկի ուռճացված լինելու մասին։ Հնչեցին ականջահաճո հայտարարություններ՝ պետք է կրճատել ծառայողական ավտոմեքենաները, դրանք ավելորդ ծախս են բյուջեի հաշվին և այլն։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իր աշխատակազմին, օրինակ, տրամադրված է հինգ ավտոմեքենա, և ինքը հրաժարվել է երեքից։ Մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հրաժարվել է իր գրասենյակին հատկացված չորս ավտոմեքենայից երկուսից։ Երրորդ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հատկացված մեքենաների մասով որևէ հայտարարություն չեղավ։
Մենք ֆիքսեցինք, որ Մհեր Գրիգորյանին սպասարկում է այն նույն BMW 750 Li մակնիշի ներկայացուցչական դասի շքեղ սեդանը, որն ի պաշտոնե հատկացված էր վարչապետին և գնվել էր դեռ Տիգրան Սարգսյանի օրոք։ Դրանից օգտվել են Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, հետո՝ նաև Կարեն Կարապետյանը։ Վերջինս կարճ ժամանակ անց հրաժարվեց այդ BMW-ից ու նախընտրեց երթևեկել իր անձնական Lexus LX 570-ով։ Գրիգորյանի BMW-ի վրա փակցված են նախկին փոխվարչապետի պետհամարանիշները՝ 002 LL 55, որոնք ժամանակին փակցված էին Վաչե Գաբրիելյանին սպասարկող Toyota Land Cruiser 200 ամենագնացի վրա։ Այն այժմ սպասարկում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, բայց արդեն «վարչապետական» պետհամարանիշով՝ 001 ԼԼ 01, որոնք նախորդ կառավարությունում նախատեսված էին վարչապետի համար։ Այսինքն՝ Գրիգորյանը վերցրել է վարչապետի մեքենան՝ փոխվարչապետի համարներով, իսկ Միրզոյանը՝ փոխվարչապետի «ջիպը»՝ վարչապետի համարներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեքենան ու համարանիշներն էլ լրիվ այլ «օպերայից» են։ Նրան սպասարկում է զրահապատ Mercedes S-Class՝ երբեմնի նախագահականի համարներով՝ 136 UU 01: Նկատենք նաև, որ, ի տարբերություն մյուս փոխվարչապետների, Գրիգորյանը մեքենաներից հրաժարվելու մասին չի հայտարարել, և հյատնի էլ չէ՝ իրեն սպասարկող այս BMW-ից զատ այլ մեքենա հատկացվա՞ծ է նրա գրասենյակին, թե՞ ոչ։
Մենք փորձեցինք ճշտել, թե որ մեքենաներից են հրաժարվել փոխվարչապետները, ինչ են արել այդ մեքենաները (վաճառել են, կանգնեցրել են «գարաժում», նվիրել են և այլն) և ինչ սկզբունքով են իրենց օգտագործման համար ընտրել հենց այս մեքենաները։
Արարատ Միրզոյանի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանն ասաց, որ մեքենաների մակնիշներից լավ չի հասկանում և չի կարող մեր հարցերին հստակ պատասխանել, այդ թվում՝ չգիտի, թե ինչ մակնիշի են այն երեք մեքենաները, որոնցից հրաժարվել է փոխվարչապետը։ «Առանձնահատուկ ընտրություն չի կատարվել, միայն շեշտվել է, որ հինգից պետք է մնա երկուսը, թե որ երկուսը, մենք չգիտենք։ Ինքը նաև թիկնապահներից է հրաժարվել»,- ասաց նա։ Հետո գրասենյակի ղեկավարից ճշտեց ու տեղեկացրեց, որ այդ երկու մեքենաներից մեկը Toyota Prado է (խոսքը, հավանաբար, մեր նշած Land Cruiser-200-ի մասին է)՝ 001 LL 01 պետհամարանիշով, որը սպասարկում է առաջին փոխվարչապետին, մյուսը Toyota Camry է՝ 018 UU 01 համարանիշով, որը, փաստորեն, դարձյալ «նախագահականի» համարներով է ու սպասարկում է ընդհանուր գրասենյակին։ Մյուս երեք մեքենաների մասով դժվարացավ հստակ բան ասել՝ կառավարության աշխատակազմը կորոշի, թե ինչպես տնօրինել։ Բնական է, որ մեքենաների մի մասից հրաժարվելու ողջ նպատակը բյուջեի միջոցների խնայողությունն է։ Հետևաբար, հարցրինք Փաշոյանին՝ ի՞նչ սկզբունքով են որոշել, որ Արարատ Միրզոյանին պետք է սպասարկի ավտոպարկի ամենաթանկարժեք ու ծախսատար մեքենաներից մեկը՝ աժդահա Land Cruiser 200 ամենագնացը, որն ավտոպարկում եղած ամենածախսատար մեքենաներից է։ Փաշոյանն ասաց, որ առաջնորդվել են խնայողության սկզբունքով։
Նկատենք, որ Միրզոյանին սպասարկող այդ հսկա «ջիպը» կառավարության ավտոպարկում եղած մյուս մեքենաներից՝ Toyota Corolla, Camry, Kia Cerato և այլն, 2-3 անգամ շատ բենզին է ծախսում, նույնքան ավել գույքահարկ է մուծվում դրա համար, և, առհասարակ, այդ խոշոր ամենագնացի ամեն մի անվադողն ու ցանկացած այլ ավտոմաս մի քանի անգամ թանկ արժեն, քան վերը նշված մեքենաների դեպքում է։ Ու եթե Միրզոյանը հրաժարվի նման թանկարժեք «ջիպով» երթևեկելու ցանկությունից և այն փոխարինի միջին դասի որևէ խնայող սեդանով, կհամարենք, որ բյուջեի միջոցներն այս մասով գոնե իսկապես խնայեցին։
Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն էլ ասաց, որ Ավինյանը հրաժարվել է իրենց հատկացված չորս մեքենաներից երկուսից։ Այդ չորս մեքենաներից նրանք ընտրել են 2009-10 թթ․ արտադրության Mercedes S-Class-ը` 001 LL 55 պետհամարանիշով, որը սպասարկում է փոխվարչապետ Ավինյանին, և մեկ BMW (014 LL 50), որի մոդելը չնշեց։ Ենթադրաբար՝ դա նախկինում կառավարության աշխատակազմի ղեկավարին սպասարկած բիզնես դասի BMW-ն է (BMW 523 i): Թե ինչ մեքենաներ են մյուս երկուսը, որոնցից հրաժարվել են, Սիսեռյանը չկարողացավ նշել։ Նա նաև դժվարացավ ասել, թե արդյոք խնայողությա՞ն նպատակով են ընտրել հենց այս մեքենաները։ Նշենք, որ Ավինյանին սպասարկող Mercedes S-Class-ը ներկայացուցչական դասի թանկարժեք սեդան է ու խնայողների դասին չի պատկանում։ Այս մեքենայի միայն Airmatic կախոցների վնասման դեպքում մի քանի հարյուր հազար դրամի ծախս է առաջանում՝ գումարած վառելիքի մեծ ծախսը, գույքահարկը և շահագործման մյուս ծախսերը, որոնք նկատելիորեն բարձր են՝ համեմատած ավելի ցածր դասի մեքենաների հետ։ Գրեթե նույնն է նաև BMW-ի դեպքում, որը ևս բավականին ծախսատար մեքենա է»։
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
14:43 05.08.2025
Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացելՃապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...
14:34 05.08.2025
31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...
14:26 05.08.2025
Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարարԿալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...