Արտակարգ դեպք Երևանում. 47-ամյա ՊՆ ծառայողն ու նրա 16-ամյա որդին դանակահարվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Արտակարգ դեպք Երևանում. 47-ամյա ՊՆ ծառայողն ու նրա 16-ամյա որդին դանակահարվել են

12:06 04.01.2020

Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 23:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հայկ Հ.-ն է: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, հերթական ահազանգն է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ «վերջույթների շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 16-ամյա Ռաֆայել Հ.-ն է: Ըստ 2 բժշկական կենտրոնների բժիշկների հայտնածի՝ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժինների ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, համագործակցելով Արաբկիրի քննչական բաժնի խմբի հետ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, Վրացական փողոցի 17 շենքի բակում նշված անձանց իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել նույն փողոցի բնակիչ, 33-ամյա Հայկ Ա.-ն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Հայկ Ա.-ին ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Հայկ Հ.-ն ծառայում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, իսկ Ռաֆայել Հ.-ն սովորում է Երևանի քոլեջներից մեկում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել․ Փաշինյան

18:46 18.08.2025

Մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել․ Փաշինյան

Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, նոր Հարավային Կովկասում, բացարձակապես ուրիշ, նոր Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խաղաղությունը մեզ համար անծանոթ գիտակցություն և անծանոթ իրողություն է: Այս իրողությունը նշանակում է, որ մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է […] ...

TOUR DE ARAGATS 2025. սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնություն՝ 3 մլն դրամ մրցանակային ֆոնդով

18:37 18.08.2025

TOUR DE ARAGATS 2025. սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնություն՝ 3 մլն դրամ մրցանակային ֆոնդով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ապարանի համայնքապետարանի և Հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 24-ին՝ ժամը 10:00-ին, Ապարանում առաջին անգամ կանցկացվի «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը։ Մրցուղին կունենա շուրջ 160 կմ երկարություն և կանցնի Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներով։ Առաջնությանը կարող են մասնակցել 17 տարեկանից բարձր հեծանվորդներ՝ տղամարդիկ և կանայք, որոնք վերջին երեք […] ...

Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին․ Փաշինյան

18:27 18.08.2025

Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել: Այդ գործում անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դերակատարումը: Այդ մասին ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա պատճառը, որ Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին»,- ասել է Փաշինյանը: ...

Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ

18:20 18.08.2025

Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ

Օգոստոսի 18-ին, ժամը 15։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Թրամփը հայտարարություն է արել Զելենսկու հետ հանդիպումից առաջ

18:11 18.08.2025

Թրամփը հայտարարություն է արել Զելենսկու հետ հանդիպումից առաջ

Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պետք է խաղալ միայն «հաղթելու համար»։ «Խաղա՛ հաղթելու համար, կամ ընդհանրապես մի՛ խաղա՛», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Թրամփը նաև ասել է, որ վեց ամսվա ընթացքում լուծել է վեց հակամարտություն։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով

18:00 18.08.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով։ ...

BACK_TO_TOP