ԱՄՆ-Իրան հակամարտությունը անցավ շատ կարևոր «կարմիր գիծը»․ Արման Աբովյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

ԱՄՆ-Իրան հակամարտությունը անցավ շատ կարևոր «կարմիր գիծը»․ Արման Աբովյան

13:19 04.01.2020

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Իրան-ԱՄՆ շուրջ լարվածությունն արդեն փոխանցվել է հիմնական աշխարհաքաղաքական խաղացողների տիրույթ։ Ռուսաստանը, Եվրոպական երկրները, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը, Լատինական Ամերիկայի պետությունները…բոլոր խաղացողները փորձում են այս կամ այլ կերպ համ թույլ չտան հակամարտության սրացմանը, նաև ուզում են օգուտ քաղել ստեղծված իրավիճակից։ Օրինակ` սաուդիտները Յեմենի ուղղությամբ կրկին ռազմական գործողությունների թեժացում են խոստանում, իսկ Թուրքիան պատրաստվում է զորք մտցնել Լիբիայի տարածք։

Ես զերծ կմնամ ինչ-որ ապոկալիպտիկ գուշակումներից` հաշվի առնելով չափազանց խճճված տարածաշրջանային (քաղաքական) զանգվածների հետաքրքրությունները, սակայն մի երկու դիտարկում։

Կարծում եմ, որ Իրանը և ԱՄՆ-ն զերծ կմնան անմիջապես իրենց տարածքներում փոխադարձ հակահարվածներից,ավելի իրատեսական է, որ հակամարտելու են երրորդ երկրներում (Սիրիա, Իրաք, Յեմեն, Լիբիա և այլն… ), նաև հնարավոր է Իրանը փորձի Սիրիայում և Լիբանանում տեղակայված իրեն հավատարիմ խմբավորումների միջոցով հրթիռակոծել Իսրայելի տարածքը։

Ես նաև համաձայն չեմ, որ ամերիկացիների հարվածը կապված է լոկ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա հարձակման հետ կամ հրթիռային հարվածի պատճառով զոհված ամերիկյան քաղաքացու պատճառով։ Հիմնական պատճառն, ըստ իս, այն է, որ ամերիկյան նախագահական ընտրությունների նախաշեմին Թրամփը գտնվում է լուրջ պրեսսինգի տակ ( օրինակ իմպիչմենտի գործոնը) և այս քայլով Թրամփը կիրառեց ամերիկյան քաղաքականության մեջ ամենասիրված քայլը` հարվածել ԱՄՆ-ի սահմաններից հեռու թշնամու ամենաաղմկոտ թիրախին և ներկայացնել դա որպես ամերիկյան (նախագահի դեմքով) «հզորության» վերահաստատում։

Առայժմ այսքանը, սակայն, ակնհայտ է, որ ԱՄՆ/Իրան հակամարտությունը անցավ շատ կարևոր “կարմիր գիծը” :

Շարունակենք հետևել զարգացումներին։

Հ․Գ․

Ինչ վերաբերում է մեզ համար ամենաանցանկալի սցենարին, ապա ես նույնիսկ չեմ ուզում մտածել, թե ինչ կլինի, եթե հանկարծ այս հակամարտությունը հատի Իրանի սահմանները։

Միայն ակնկալվող մի քանի միլլիոն իրանցի փախստականների առկայությունը մեր սահմանի երկայնքով արդեն իսկ չափազանց վտանգավոր կարող է լինի։ Բայց կրկնում եմ, այս սցենարի իրականացումը ամենամինիմալն է, սակայն մենք ուղղակի պարտավոր ենք հաշվարկել նաև զարգացումների այս տարբերակը»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել․ Փաշինյան

18:46 18.08.2025

Մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել․ Փաշինյան

Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, նոր Հարավային Կովկասում, բացարձակապես ուրիշ, նոր Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խաղաղությունը մեզ համար անծանոթ գիտակցություն և անծանոթ իրողություն է: Այս իրողությունը նշանակում է, որ մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է […] ...

TOUR DE ARAGATS 2025. սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնություն՝ 3 մլն դրամ մրցանակային ֆոնդով

18:37 18.08.2025

TOUR DE ARAGATS 2025. սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնություն՝ 3 մլն դրամ մրցանակային ֆոնդով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ապարանի համայնքապետարանի և Հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 24-ին՝ ժամը 10:00-ին, Ապարանում առաջին անգամ կանցկացվի «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը։ Մրցուղին կունենա շուրջ 160 կմ երկարություն և կանցնի Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներով։ Առաջնությանը կարող են մասնակցել 17 տարեկանից բարձր հեծանվորդներ՝ տղամարդիկ և կանայք, որոնք վերջին երեք […] ...

Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին․ Փաշինյան

18:27 18.08.2025

Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել: Այդ գործում անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դերակատարումը: Այդ մասին ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա պատճառը, որ Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին»,- ասել է Փաշինյանը: ...

Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ

18:20 18.08.2025

Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ

Օգոստոսի 18-ին, ժամը 15։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Թրամփը հայտարարություն է արել Զելենսկու հետ հանդիպումից առաջ

18:11 18.08.2025

Թրամփը հայտարարություն է արել Զելենսկու հետ հանդիպումից առաջ

Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պետք է խաղալ միայն «հաղթելու համար»։ «Խաղա՛ հաղթելու համար, կամ ընդհանրապես մի՛ խաղա՛», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Թրամփը նաև ասել է, որ վեց ամսվա ընթացքում լուծել է վեց հակամարտություն։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով

18:00 18.08.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով։ ...

BACK_TO_TOP