08:33 06.01.2020
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՍԴ դատավորներին կաշառք առաջարկելու չընդունված օրենքի մասին կամ դեսերտի պաղպաղակը
Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառք առաջարկելու մասին հայտնի օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ պետա-իրավական հանձնաժողովում 29.11.2019թ-ին և այն ընդունվել է նիստի ընթացքում կատարված բանավոր առաջարկությունների հաշվառմամբ:
Պատգամավոր Ս.Գրիգորյանի կողմից բանավոր առաջարկները կատարվել և հանձնաժողովի կողմից ընդունվել են ՀՀ ԱԺ Աշխատակարգի 42–րդ կետի սահմանած պահանջների խախտմամբ: Այն է՝ առաջարկները չեն ձևակերպվել որպես նոր խմբագրություն (5-րդ ենթակետ), կամ որպես նոր փոփոխություն կամ լրացում (6-րդ ենթակետ): Այդ բանավոր առաջարկները որևէ հստակ ձևակերպում չեն ունեցել:
Եթե անգամ ընդունում ենք, որ այդ առաջարկություններն արվել են նախագծի որևէ մաս նոր խմբագրությամբ շարադրելու տեսքով, ապա դրանք վերաբերվել են բացառապես Սահմանադրական դատարանի մասին օրենքի 88-րդ հոդվածում ավելացվող նոր 4.1-ին մասին (տես ձայնագրությունը), այնինչ 3.12.2019թ-ին կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «լրամշակված» տարբերակում փոփոխություն է կատարվել նաև նախագծի 2-րդ հոդվածում, որտեղ ավելացված է նոր 2-րդ մաս՝ հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված` Օրենքի 88-րդ հոդվածում լրացվող 4.1-ին մասի իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից սահմանված ժամկետում հրաժարական ներկայացնելու մասով գործում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում»:
Այդ լրացումը կատարվել է ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի (այսուհետ` Կանոնակարգ) խախտմամբ և չէր կարող տեղ գտնել նախագծում, քանի որ այն կարող էր արվել միայն հանձնաժողովում համապատասխան առաջարկության և դրա ընդունման պարագայում:
Բացի այդ, Կառավարությունն իրավունք չուներ Ազգային ժողով ներկայացնել «լրամշակված» նախագիծ, քանի որ օրենսդրական նախաձեռնության հեղինակը նման նախագիծ կարող է ներկայացնել բացառապես Կանոնակարգի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքում, ինչն այս նախագծի քննարկման ժամանակ տեղի չի ունեցել:
Փնթիությունն այսքանով չի ավարտվում: Ազգային ժողովի խորհուրդն իր 02.12.2019թ. նիստում Ազգային ժողովի` «ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» որոշման մեջ նստաշրջանի օրակարգ է ընդգրկել մի նախագիծ, որն այլևս գոյություն չի ունեցել (http://www.parliament.am/drafts.php…):
Ինչպես արդեն ասացի`սա ընդամենը դեսերտի (տես` https://bit.ly/2ZQCpX0) հետ տրվող պաղպաղակն էր»:
https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1257381454471641
23:00 18.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
22:57 18.08.2025
Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՕգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...
22:55 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...
22:48 18.08.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարիցԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...
22:44 18.08.2025
Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...
22:38 18.08.2025
Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվOգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...