Բրիտանացի մասնագետները կվերականգնեն Փարաջանովի «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմաներով» ֆիլմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Բրիտանացի մասնագետները կվերականգնեն Փարաջանովի «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմաներով» ֆիլմը

15:54 07.01.2020

Բրիտանական բարեգործական Kino Klassika ընկերությունը կվերականգնի Սերգեյ Փարաջանովի «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմաներով» կարճամետրաժ գեղարվեստա-փաստագրական ​​ֆիլմը:

1985թ. նկարահանված ֆիլմում Փարաջանովը ներկայացրել է 19-րդ դարի վրացի ինքնուս նկարիչ, պրիմիտիվիզմի ներկայացուցիչ Նիկո Փիրոսմանիի (կամ Փիրոսմանաշվիլի) գեղարվեստական ​​ժառանգության նկատմամբ իր գեղագիտական հայացքը:

Շեդևրը հանձնարարել են վերականգնել լեհական Fixafilm Studios ընկերությանը: Ֆիլմը 4K ձևաչափով թվայնացնելու համար Kino Klassika-ն դրամահավաք է սկսել քրաուդֆանդինգային Indiegogo հարթակի միջոցով՝ նպատակ ունենալով հավաքել 5 հազար եվրո:

«Ֆիլմն արտացոլում է ազգային ինքնության այն զգացումը, որը Փիրոսմանին ձգտել է փոխանցել: Ֆիլմում չկան երկխոսություններ: Ուշադրությունը կենտրոնանում է զարմանալիորեն հարուստ վիզուալ ճաշակ ձևավորելու վրա, որպեսզի այն ցուցադրվի ժամանակակից ձևաչափով: Խնդրում ենք՝ օգնեք մեզ այս կարճամետրաժ ֆիլմը համաշխարհային լսարանին հասցնել»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Kino Klassika ընկերությունը նախագծի մեծ մասն իրականացրել է՝ այդ նպատակով ծախսելով 9 հազար եվրո: «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմաներով» ֆիլմի վերականգնված որոշ կադրեր 2018թ. ներկայացվել են Ռոտերդամի միջազգային փառատոնում:

Վրացի հայտնի գրող, գրականագետ և թարգմանիչ Գրիգորի Չխարթիշվիլին, որը հայտնի է որպես Բորիս Ակունին, կոչ է արել Փարաջանովի արվեստի սիրահարներին կյանքի կոչել նախագիծը:

«Անգլիայում և ոչ միայն այդ երկրում բնակվող ռուսներ, հայեր ու վրացիներ, ինչպես նաև ոչ ռուսներ, վրացիներ ու հայեր, բոլոր նրանք, ովքեր սիրում են Փարաջանովին, եկեք օգնենք բրիտանացի էնտուզիաստներին լավ որակով վերականգնել Փիրոսմանիի մասին պատմող ֆիլմը: Աշխատանքն ավարտին հասցնելու համար շատ քիչ գումար է պակսում»,- գրել է Ակունինը:

«Արաբեսկներ Փիրոսմանիի թեմաներով» գործը Փարաջանովի առաջին ֆիլմը չէ, որի սքանավորմամբ զբաղվել է բրիտանական կազմակերպությունը: 2018թ. Kino Klassika-ն վերականգնել էր հայ գեղանկարչության դասականի` Հակոբ Հովնաթանյանի մասին պատմող ֆիլմը:

Վերականգնված ֆիլմի պրեմիերան կայացել է Մեծ Բրիտանիայի Ժամանակակից արվեստի ինստիտուտում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP