22:49 06.01.2020
SHANT DIGITAL TV հավելվածը նոր հնարավորություններով է ներկայանում IOS համակարգով աշխատող սմարթ հեռախոսներից և տաբլետներից օգտվող մեր բաժանորդների համար: Թե խոսքն ինչ հնարավորության մասին է, Android համակարգով աշխատող սմարթ հեռախոսներից և տաբլետներից օգտվող մեր բաժանորդներն արդեն գիտեն: Երկար սպասված տեսադարանն արդեն հասանելի է նաև IOS համակարգով աշխատող սարքերի համար 6 կամ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում:
Նոր տարվա նախօրեին էր, որ հայտարարեցինք SHANT DIGITAL TV հավելվածի նոր տարբերակի մասին: Հայկական HD ալիքների բազմաֆունկցիոնալ հավելվածից օգտվող մեր բաժանորդներին այն ներկայացավ նոր առանձնահատկությունով: Խոսքը երկար սպասված «Տեսադարան» բաժնի մասին է: Դեռ այն ժամանակ, սակայն, հավելվածի այդ բաժնից միայն Android համակարգով աշխատող սմարթ հեռախոսներով և սմարթ տաբլետներով էր հնարավոր օգտվել:
Խոստացել էինք` IOS համակարգով աշխատող սմարթ հեռախոսներից և տաբլետներից օգտվողներն էլ երկար չեն սպասի: Տեսադարան բաժինը նրանց մոտ էլ կհայտնվի: Այդ հայտարարությունից անցել է ընդամենը մի քանի օր և ահա այն, ինչ խոստացել էինք, արդեն իրականություն է` «Տեսադարան» բաժինը բետա տարբերակով IOS համակարգով աշխատող սմարթ հեռախոսներում և տաբլետներում առկա հավելվածում էլ կգտնեք: Հայկական HD հեռուստաալիքների հավելվածի նոր հնարավորություններից օգտվել կարողանալու համար, սակայն, պետք է մի բան պարտադիր հիշել:
Նրանց համար, ովքեր դեռ չգիտեն ու չեն էլ պատկերացնում, թե ինչ առավելություններ ու հնարավորություններ է տալիս SHANT DIGITAL TV-ի «Տեսադարան» բաժինն, ասենք, որ ձեր սիրելի հաղորդումները, ֆիլմերն ու սերիալները, որոնք չեք հասցրել դիտել ու համացանցում երկար եք փնտրել, բայց չեք գտել, կգտնեք մեր հավելվածի հենց այս բաժնում: Որևէ այլ հարթակում դրանք ամբողջությամբ հասանելի չեն: «Տեսադարան» բաժնում բոլոր հաղորդումները, ֆիլմերն ու սերիալները տեսակավորված պահպանված են: Սա հաշվի առնելով հանդերձ, սակայն, մի բայց դեռ կա:
Հիմա նրանց համար, ովքեր դեռ մեր հավելվածի բաժանորդ չեն և այսպիսի հնարավորություններից դեռ չեն կարողանում օգտվել, բայց սա տեսնելով` արդեն ցանկություն ունեն բաժանորդագրվելու և ունենալու «Շանթի» թեմատիկ ու տարիքային բոլոր խմբերի համար նախատեսված HD ալիքները:
2020 թվականի հունվարի 13-ին հաշված օրեր են մնացել: Որքան մոտենում է օրը, նույնքան էլ քչանում է հավելվածին բացառիկ պայմաններով բաժանորդագրվելու հնարավորությունը: Բաժանորդագրվիր մինչև հունվարի 13-ը, վճարի՛ր 12 ամսվա համար և ստացի՛ր 14 ամսվա բաժանորդագրություն, վճարի՛ր 6 ամսվա համար և ստացի՛ր 7 ամսվա բաժանորդագրություն:
Հիշեք` սա մինչև հունվարի 13-ը բաժանորդագրվելու դեպքում:
Ի դեպ, հարցեր առաջացա՞ն հավելվածին բաժանորդագրվելու կամ ընդհանրապես հավելվածի հետ կապված, մեր սպասարկման բաժինն աշխատում է 24 ժամ: Ընդամենը զանգահարեք +374 98 701 701 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] էլեկտրոնային հասցեին: Մեր աշխատակիցներն ունեն ձեր բոլոր հարցերի պատասխանները:
23:00 18.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
22:57 18.08.2025
Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՕգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...
22:55 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...
22:48 18.08.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարիցԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...
22:44 18.08.2025
Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...
22:38 18.08.2025
Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվOգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...