2020-ին ԵՄ-ը կարող է կորցնել Հունգարիան. դանիացի փորձագետների կանխատեսումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

2020-ին ԵՄ-ը կարող է կորցնել Հունգարիան. դանիացի փորձագետների կանխատեսումները

14:00 07.01.2020

2020 թվականին ԵՄ-ը կարող է կորցնել Հունգարիան: Այս եզրակացությունն են արել դանիական Saxo Bank ներդրումային բանկի տնտեսագետները: Կազմակերպությունը պնդում է, որ ԵՄ անդամակցության 15 տարվա ընթացքում Հունգարիան դարձել է տարածաշրջանում ամենահաջողակ տնտեսություն ունեցողը:

Eurostat-ի տվյալներով՝ երկիրն ունի ՀՆԱ-ի ամենաարագ աճի տեմպերից մեկը (1,1%), այն դեպքում, երբ Գերմանիայում և Իտալիայում ՀՆԱ-ն 0,1% է, Ֆրանսիայում՝ 0,3%:

Ավելին, Հունգարիան այն եվրոպական երկրներից է, որտեղ գործազրկության ամենացածր ցուցանիշն (3,5%) է: Համեմատության համար նշենք, որ Իսպանիայում այդ ցուցանիշը 14,2% է, Իտալիայում՝ 9,7%, Ֆրանսիայում՝ 8,5%, իսկ ԵՄ-ում միջին ցուցանիշը՝ 6.3%:

Միևնույն ժամանակ, Հունգարիան առաջին տեղում է ԵՄ-ում պետական ​​պարտքի կրճատման առումով:

Այնուամենայնիվ, Saxo Bank-ն ակնկալում է տնտեսական աճի փուլի ավարտ: Ամեն ինչ որոշողը Բրյուսելի և հունգարական կառավարության միջև հարաբերություններն են: Այսպիսով, դեռևս 2018 թվականին Եվրախորհրդարանը Բուդապեշտին մեղադրում էր «եվրոպական արժեքներից, ժողովրդավարության նկատմամբ հարգանքից, հավասարությունից, օրենքի գերակայությունից և մարդու իրավունքներից հրաժարվելու մեջ»: Արդյունքում, ԵՄ իշխանությունները սկսեցին որոշակի ընթացակարգ` Լիսաբոնի պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն: Պատժամիջոցներից մեկը կարող է դառնալ այն, որ Հունգարիան կարող է կորցնել իր քվեարկության իրավունքը Եվրամիության խորհրդում:

ԵՄ-ը հղում է կատարում երկրում առկա սահմանափակումներին: Հունգարիայի ղեկավարությունը պատասխանում է, որ պետությունն առաջին հերթին պաշտպանում է իր մշակույթը:

Ըստ Բուդապեշտի՝ եվրոպական իշխանությունները փորձում են պատժել Հունգարիային՝ միգրանտներին ընդունելուց հրաժարվելու համար: Այս մասին 2018-ի սեպտեմբերին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն:

Հունգարիան բացահայտ դեմ է Եվրամիությունում փախստականների բաշխման համակարգին: Ծրագիրը ԵՄ ղեկավարությանը իրավունք է տալիս միգրանտներին ինքնուրույն վերաբնակեցնել միության երկրներում առանց տեղական իշխանությունների համաձայնության:

«Բուդապեշտի համար միգրացիոն քաղաքականությունը առանցքային է ԵՄ-ի հետ անհամաձայնության հարցում: Այնպես է ստացվել, որ պետությունը գտնվում է միգրացիոն հոսքերի խաչմերուկում: 2015 թվականից ի վեր մեծ թվով փախստականներ հայտնվել են Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներում Հունգարիայի տարածքով, և շատերը բնակություն են հաստատել հենց նրա տարածքում»,- ասել է ИМЭМО РАН-ի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Յուրի Կվաշնինը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP