Ավստրալիայի հավաքականի դարպասապահը միացել է հրդեհների դեմ պայքարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+24.09 oC

Ավստրալիայի հավաքականի դարպասապահը միացել է հրդեհների դեմ պայքարին

14:53 10.01.2020

Անգլիական «Բրայթոն» ակումբի և Ավստրալիայի հավաքականի դարպասապահ  Մեթյու Ռայանը հայտարարել է, որ միանում է հրդեհների դեմ պայքարին:

«Այս շաբաթ ԱՊԼ-ում կայանալիք խաղում ամեն մի կատարածս «սեյվի» համար կնվիրաբերեմ 500 դոլար, որը կփոխանցվի Ավստրալիային, որը պայքարում է երկրին պատուհասած հրդեհների դեմ»,- ասել է Ռայանը:

Վերջերս նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրիոսը, որը խոստացել էր գումար նվիրաբերել ամեն «էյսի» դիմաց: Ավստրալիան 2019-ի հոկտեմբերից պայքարում է հրդեհների դեմ, որին արդեն զոհ է գնացել 20-ից ավելի մարդ ու միլիարդից ավելի կենդանի: Այրվել է 6 միլիոն հեկտարից ավելի տարածք:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ

10:17 13.06.2025

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ

Թեհրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են, հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։ «Իսրայելի ռեժիմի հարձակման հետևանքով մոտ 50 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են», -ուղիղ եթերում ասել է պետական ​​լրատվական հաղորդավարը։ ...

Խամենեին «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համար

10:11 13.06.2025

Խամենեին «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համար

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համար։ «Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը բաց չի թողնի նրան ( Իսրայելին – խմբ.), եթե դա է Ամենակարողի կամքը», – Խամենեիի ուղերձն է մեջբերում իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Նա նաև հաստատել է, […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին Իրանից

10:03 13.06.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին Իրանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին, եթե Իրանը փորձի պատասխանել իր օբյեկտներին ուղղված հարվածներին։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ հետևում է Իրանի հնարավոր հակահարվածներին, և որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Արթնացող առյուծ» […] ...

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Չեխիա

10:00 13.06.2025

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Չեխիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն՝ «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցելու նպատակով: Վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա՝ «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։ ...

«Ոչ մի չարիք անպատասխան չի մնա»․ Իրանը խոստանում է պատասխանել Իսրայելին

09:57 13.06.2025

«Ոչ մի չարիք անպատասխան չի մնա»․ Իրանը խոստանում է պատասխանել Իսրայելին

Իրանը անպատասխան չի թողնի Իսրայելի հարձակումը Թեհրանի վրա, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային, մեջբերում է իրանական ILNA լրատվական գործակալությունը։ «Ոչ մի չարիք ( իսրայելական հարձակում – խմբ.) անպատասխան չի մնա», – ասել է նա։ ...

Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ․ ԶԼՄ

09:54 13.06.2025

Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ․ ԶԼՄ

Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով կան զոհեր, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը իր Telegram ալիքում՝ առանց նշելու նրանց թիվը։ Հեռուստաալիքը հրապարակել է «Իրանի մայրաքաղաք Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ զոհված երեխայի մարմնի» լուսանկարը։ Ավելի ուշ հեռուստաալիքը տեղեկատվություն տարածեց, որ մահացել են «կանայք և երեխաներ, որոնց թիվը անհայտ է»։ ...

BACK_TO_TOP