20:34 14.01.2020
Դեպքը հինգ տարի առաջ էր կատարվել: 2015 թվականի սեպտեմբերի 21-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ կոտրվածքներով ու պատռված վերքերով իրենց մոտ 76-ամյա մի տղամարդ է տեղափոխվել: Ոստիկանները մեկնել էին հիվանդանոց: Սակայն տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել էր, իբր վնասվածքը ստացել է իր անզգուշության հետևանքով, Երևան-Աբովյան ճանապարհին, ավտոկայանի մոտ ընկնելիս:
Հաջորդ օրը բաժնում նույն անձի վերաբերյալ նոր ահազանգ էր ստացվել, որի բովանդակությունն արդեն այլ էր․ տղամարդը մահացել էր: Լայնածավալ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների և դատաբժշկական փորձաքննության եզրակացության համադրությամբ իրավապահները պարզեցին, որ սեպտեմբերի 21-ինъ ժամը 21-ի սահմաններում, Երևան-Աբովյան ճանապարհին, տուժողը վնասվածքը ստացել է ` վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Աբովյանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: Ստեղծվեց օպերատիվ-քննչական խումբ: Անհայտ վարորդի ինքնությունը պարզելու, նրան և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ, իրավապահները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: 2016 թվականի հունիսի 16-ին, որպես մեղադրյալ ներգրավվող անձի ինքնությունը հայտնի չլինելու հանգամանքով պայմանավորված, նախաքննական մարմինը որոշում կայացրեց կասեցնել քրեական գործով վարույթը:
Դեպքից 5 տարի անց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի իր մեքենայով քաղաքացուն հնարավոր է վրաերթի ենթարկած լինի Ավանի 50-ամյա մի բնակիչ: Հունվարի 11-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին ու խոստովանեց կատարածը: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...