21:00 16.01.2020
Հունվարի 2-ի լուսադեմին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ դանակահարված վիճակում բուժհաստատություն է տեղափոխվել Գյուլագարակ գյուղի 24-ամյա մի բնակիչ։ Վնասվածքը ծանր էր․ դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Ստեփանավանի ոստիկանները, համագործակցելով Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, ձեռնարկեցին տարաբնույթ հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։
Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հունվարի լույս 2-ի գիշերը Գյուլագարակ գյուղից մի խումբ անձինք, անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ անելու նպատակով, պայմանավորվել ու հանդիպել են Գյուլագարակ գյուղի վերջնամասում՝ «Դենդրոպարկ» տանող ճանապարհին։ Ծագած վիճաբանության ընթացքում քաշքշել, փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, որի ժամանակ մասնակիցներից մեկն իր մոտ եղած սուր-կտրող առարկայով խփել է հիվանդանոց տեղափոխված երիտասարդին՝ առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին՝ այս դեպքում դանակահարությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու նպատակով։ Հետևողական աշխատանքի արդյունքում Ստեփանավանի քրեական հետախույզները Գյուլագարակ գյուղի բնակիչ, 30-ամյա տղամարդուն հունվարի 15-ին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։ Նա ոստիկանությունից ներկայացվեց քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...
11:51 27.07.2025
Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելՀուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...
11:31 27.07.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...