105 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին կանադաբնակ կինը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

105 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին կանադաբնակ կինը

13:16 17.01.2020

Տորոնտոյում բնակվող մի կին, որը Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին կանադացին էր, մահացել է, երբ իր 105-ամյակը տոնելուն ընդամենը չորս ամիս էր մնացել: Եվգենիա Փափազյանը (Քոքորյան-Երգանյան) կյանքից հեռացել է 2020 թվականի հունվարի 14-ին:

Փափազյանը ծնվել է Թուրքիայում, Սամսունի Իոնիա թաղամասում 1915-ին: Նա չի ճանաչել իր ծնողներին: Նրա հորը բանակ են տարել 1915-ին, և տղամարդը այլևս չի վերադարձել, մայրն էլ մահացել է, երբ Եվգենիան նորածին էր: Նա ունեցել է մեծ ընտանիք՝ երկու քույր՝ Արուսյակը և Ազնիվը, երեք եղբայր, ինչպես նաև երեք մորաքույր և հորեղբայր, որոնց չի տեսել:

1915-ին տեղահանությունների սկզբում նրա բազմանդամ ընտանիքի անդամները հավաքվել են և ապաստան գտել լեռներում, այնուհետ իջել են ձոր, որտեղ նա ծնվել է: Տեսնելով, թե որքան թույլ է նրա մայրը՝ շատերը խորհուրդ են տվել և գրեթե ստիպել կնոջը թողնել Եվգենիային ճանապարհին՝ դժվարություններից խուսափելու համար: Մայրը չի համաձայնել:

Շնորհիվ գեղեցկության և ոսկե մազերի` փոքրիկին անվանել են Ոսկի: Եվգենիայի ծնվելուց հետո ուժասպառ մայրը մահացել է:

Մոր մահվանից հետո մայրական տատը երեք տարի շարունակ պայքարել է նրան խնամելու համար և ստիպված է եղել աղջկան մանկատուն հանձնել, երբ այլևս չի կարողացել կերակրել նրան: Այսպիսով, սկսվել է նրա ոդիսականը Հունաստանի երեք մանկատներում:

Մի հայ զույգ Փափազյանին տարել է Եգիպտոս, և նա իր պատանեկության տարիներն անցկացրել է Կահիրեում, որտեղ հանդիպել է ամուսնուն՝ Կարապետ Քոքորյանին: Նա 15 տարեկանում ամուսնացել է Կարապետի հետ:

Եվգենիա Փափազյանն ուներ հինգ երեխա, 9 թոռ, 14 ծոռ և 1 ծոռի երեխա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:34 27.07.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

13:16 27.07.2025

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

Առնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

BACK_TO_TOP