Արդյո՞ք բուսական ծագման մթերքներ ներմուծելու նոր կարգը խնդիրներ չի հարուցի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

Արդյո՞ք բուսական ծագման մթերքներ ներմուծելու նոր կարգը խնդիրներ չի հարուցի

15:24 12.12.2017

SHANTNEWS  լրատվականն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ տարածք  բուսական ծագման մթերքների ներմուծման կարգը և պահանջները փոփոխության են ենթարկվել:

Բուսական ծագման մթերք ներմուծելու համար տրվող թույլտվությունը նախկինում կոչվում էր ներմուծման բուսասանիտարական հավաստագիր, այժմ՝ կարանտին հսկողության ակտ:

«Տնտեսվարողը դա պետք է ստանա ՀՀ սահմանային հսկիչ կետում: Դա անվճար է, եթե լաբարատոր փորձաքննության անհրաժեշտություն չկա»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը:

Վերջինիս խոսքով՝ եթե ներմուծվող ապրանքի քաշը գերազանցում է 5 կգ-ն, ապա պետք է այդ փաստաթուղթը արտահանող երկրի հավաստագիրը լինի: Նիկոյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք այս նոր կարգը շուկայում առանձին տնտեսվարողներին գերիշխող դիրքի առավելություն չի ընձեռի և գին թելադրելու հնարավորություն չի տա: Ի պատասխան հարցման՝ տեսչության պետը պատասխանեց.

«Դա ընդհանրապես կապ չունի շուկայի կարգավորման և այլ անձանց հետ: Այդ նախաձեռնությունը ՀՀ-ի կողմից չի եղել, դա պայմանավորված է ԵՏՄ-ի կողմից ընդունված միասնական փաստաթղթի հետ և դա գործում է բոլոր 5 անդամ պետությունների համար, բոլորի համար նույն կանոններն են սահմանված: Դա կապ չունի որևէ առևտրային և մրցակցային հարաբերությունների հետ»:

ՍԱՊԾ պաշտոնյան տեղեկացրեց նաև, որ կարանտին հսկողության ակտը անվճար տրվող փաստաթուղթ է: Այսինքն՝ պետական տուրք և այլ գումարներ չեն գանձվում:

«Եթե 500 կգ-ը գերազանցում է, նոր ծառայությունների մատուցման գումար է գանձվում, շատ փոքր քանակությամբ: Բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է մեկ մեքենայի համար ընդհանուր: Կարող է դա լինել 20 տոննա, նույնիսկ կարող է պարունակել տասնյակ տեսակի մրգեր, բանջարեղեններ: Այսինքն եթե մեկ մեծ մեքենայով ներմուծվում է մի տասը տեսակի մրգեր, բանջարեղեններ, այդ ամբողջի համար պահանջվում է մեկ հավաստագիր, որտեղ նշվում է բոլոր տեսականին ու քանակը»,-նշեց Նիկոյանը:

Նա պարզաբանեց նաև, որ իրենք տեղեկություն ունեն, որ Վրաստանում այդ փաստաթուղթը ձեռք բերելը վճարովի է՝ մոտ 10 հազար դրամի չափով:  Իսկ ընդհանրապես հավաստագրի գործողության ժամկետը միջազգային չափորոշիչներով նախատեսված է տրամադրել 14 օրով, սակայն ԵՏՄ տարածքում որոշված է 30 օր:  Այսինքն, եթե սերտիֆիկատը քաղաքացին վերցրել է Վրաստանից և մուտք է գործել Հայաստան, մեկ ամիս հետո անվավեր է ճանաչվում:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլել

09:00 01.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլել

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում առնվազն 35 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Զոհվածներից առնվազն 8-ը զոհ են դարձել պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին իսրայելական բանակի հարվածին։ Հաղորդվել է նաեւ, որ Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 109 վիրավոր։ Նախարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:48 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունը

08:40 01.05.2025

Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունը

Բրիտանիան Ֆրանսիայի հետ քննարկում է Պաղեստինի ճանաչման մասին 2025 թվականի ամռան սկզբին հայտարարելու ծրագրերը: Ըստ բրիտանական The Guardian թերթի՝ այս քայլը կարող է համընկնել հունիսի 2-4-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված «երկու պետություն երկու ժողովուրդների համար» ծրագրի իրականացման վերաբերյալ միջազգային համաժողովի հետ: Չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի հետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ […] ...

ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․  Քիթ Քելլոգ

08:30 01.05.2025

ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․ Քիթ Քելլոգ

ԱՄՆ-ը չի հրաժարվում ուկրաինական հակամարտության կարգավորման իր միջնորդական ջանքերից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ «Չեմ կարծում»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցի։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ […] ...

Երկրաշարժ Գավառ քաղաքից  13 կմ հարավ-արևելք

08:24 01.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:13 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP