16:45 12.12.2017
ՀՀ սահմանադրական դատարանը քննել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումը, որով վիճարկվել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունն այնքանով, որքանով թույլ է տալիս դատարանին քրեական գործը մեղադրողին վերադարձնել մեղադրական եզրակացության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին այնպիսի անհամապատասխանությունների հիմքով, որոնք ենթադրում են գործով ձեռք բերված ապացույցների գնահատում` նախքան դրանց հետազոտումը:
Դիմումում նշվել էր նաև, որ վիճարկվող նորմերով չի սահմանվում մեղադրական եզրակացության թերությունները շտկելու դատախազի պարտականության կատարման դատավարական կարգը և չի նախատեսվում գործը մեղադրողին վերադարձնելու մասին դատարանի անհիմն և կատարման ոչ ենթակա որոշումը վիճարկելու հնարավորություն, ինչով մեղադրողին վերադարձված քրեական գործի ընթացքը փաստացի արգելափակվում էր:
ՀՀ սահմանադրական դատարանը, համաձայնելով ՀՀ գլխավոր դատախազի դիմումի փաստարկներին, ՍԴՈ-1393 որոշմամբ նաև սահմանել է, որ քրեական գործը մեղադրողին վերադարձնելու հիմքը սահմանող՝ «մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին» արտահայտությունը չի կարող մեկնաբանվել այնքան լայն, որը թույլ կտա դատարանին գնահատել ապացույցները կամ դրսևորել այլ վարքագիծ, որին այդ փուլում իրավասու չէ:
Սահմանադրական դատարանը նաև համաձայնել է, որ քրեական գործը մեղադրողին վերադարձնելու մասին կատարման ոչ ենթակա անհիմն որոշումը խոչընդոտում է գործի ընթացքը և սահմանափակում վարույթի մասնակիցների դատավարական իրավունքները: ՍԴ-ն լուծել է այդ որոշման բողոքարկման անհնարինությունից ծագող խնդիրը՝ սահմանելով. «Հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում առկա իրավիճակը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատարանի կողմից գործը մեղադրողին մեկից ավելի անգամ վերադարձնելը վտանգում է ոչ միայն ողջամիտ ժամկետներում գործի քննության սկզբունքի իրացումը, այլև կարող է պարունակել գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու տարրեր /հակասելով ՀՀ սահմանադրական դատարանի 2007թ. հուլիսի 24-ի ՍԴՈ-710 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին/, վտանգել դատարանի անաչառությունը, անհամատեղելի լինել իրավունքի գերակայության սկզբունքին»:
ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարել նաև մեղադրական եզրակացության թերությունները շտկելու դատավարական մեխանիզմի բացակայության վերաբերյալ փաստարկը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի նորմերի սահմանադրաիրավական մեկնաբանությամբ սահմանել նաև դրա հստակ կառուցակարգը:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...