Ղազախստանից խուլուհամր մոդելը նվաճում է համաշխարհային պոդիումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Ղազախստանից խուլուհամր մոդելը նվաճում է համաշխարհային պոդիումները

22:15 22.01.2020

Ղազախստանից խուլուհամր մոդելը նվաճում է համաշխարհային պոդիումները: Նատալյա Վոդյանովայի Love Ball Arabia բարեգործական միջոցառման ժամանակ նորաձևության ոլորտի լրագրողները, փորձագետները և մոլորակի լավագույն մոդելները Այգերիմ Այապբերգենովային միաձայն անվանել են Ուլյանա Սերգիենկոյի հավաքածուի ցուցադրության «մարգարիտ»: Նա գովազդում է հագուստ, շքեղ զարդեր և ոճային աքսեսուարներ՝ նկարահանվելով գովազդներում և տեսահոլովակներում: Վերջերս Այգերիմը դարձել է Befree ապրանքանիշի դեմքը:

Այգերիմ Այապբերգենովան ծնվել է Նուր Սուլթանում: Աղջիկը ունի անսովոր արտաքին և կատարյալ կառուցվածք: Նա ունի ձյունաճերմակ մազեր և կապույտ աչքեր, կերպարը լրացնում են նուրբ պեպենները: Aigerim-ը աշխատում է Goltsman models գործակալությունում: Դիզայներներ Այնուր Տուրիսբեկը, Սերգեյ Շաբունինն  անընդհատ Այապբերգենովային հրավիրում են մասնակցելու ցուցադրություններին և չեն դադարում հիանալ նրա պրոֆեսիոնալիզմով:

Գեղեցկուհու լուսանկարները բազմիցս հայտնվել են Harpers’s baazar, BLVD, Vintage, MINI, Vogue Russia, Elle և L’Officiel ամսագրերի էջերում: Ամենահայտնի լուսանկարիչները համագործակցում են Aigerim-ի հետ, և նրանք բոլորն ընդունում են, որ խուլուհամր մոդելը երբեք խոչընդոտ չի դառնում վառ նախագծերի իրականացմանը: Նկարահանման հրապարակում Այապբերգենովան իր նկատմամբ հատուկ վերաբերմունք չի պահանջում և բոլորի հետ հավասար հիմունքներով է աշխատում՝ իրեն թույլ չտալով աստղային քմահաճույքներ: Goltsman annual models awards-ի շրջանակներում նրան շնորհվել են «Տարվա բացահայտում» և «Տարվա մոդել» կոչումները:

Այապբերգենովան Love Ball Arabia բարեգործական նախագծում ներկայացրել է դիզայներ Ուլյանա Սերգիենկոյի հավաքածուն և «ֆուրոր» առաջացրել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեգենդար Կլյույվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»

17:30 27.07.2025

Լեգենդար Կլյույվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»

«Լիոնը» պորտուգալական «Կասա Պիայից» ձեռք է բերել կենտրոնական պաշտպան Ռուբեն Կլյույվերտին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։ Transfermarkt-ի տվյալներով` «Լիոնը» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 3,78 միլիոն եվրո։ Կլյույվերտը «Կասա Պիայում» էր 2024թ. հուլիսից։ Նա նիդերլանդցի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյույվերտի որդին է, իսկ նրա եղբայր Ջասթին […] ...

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին

17:11 27.07.2025

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին

Հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։ Դեպքի վայր են մեկնել Հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ […] ...

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

17:00 27.07.2025

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի և Արտաշատի խճուղու առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների գազամատակարարումը։ ...

Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցի

16:51 27.07.2025

Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցի

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» հայտարարել է, որ ակումբը նոր մարզադաշտ կկառուցի` Եվրո-2032-ի հանդիպումներն ընդունելու համար: Առաջարկվել է վերակառուցել «Նապոլիի» տնային ստադիոնը, այս հարցը քննարկվել է ՈՒԵՖԱ-ի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, տեղական իշխանությունների և «Նապոլիի» ղեկավարության միջև հանդիպման ժամանակ: Որևէ որոշում չի կայացվել, նշվում է սակայն, որ «Դիեգո Մարադոնա» ստադիոնը վերակառուցման համար հարմար չէ: «Երկու տարվա ուսումնասիրություններից հետո […] ...

LCI. Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներն ընդգրկել է ավելի քան 680 հեկտար տարածք

16:43 27.07.2025

LCI. Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներն ընդգրկել է ավելի քան 680 հեկտար տարածք

Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որը ընդգրկում է ավելի քան 680 հեկտար տարածք։ Այս մասին հայտնել է LCI հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ շաբաթ երեկոյան Պորտ-Լա-Նուվել կոմունայի տարածքում գտնվող երկու ճամբարների և մի քանի բնակելի շենքերի բնակիչները տարհանվել են որպես նախազգուշական միջոց: Ընդհանուր առմամբ, տարհանվել է հազար մարդ: Բացի այդ, հրդեհաշիջման աշխատանքների […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ին

16:36 27.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ:   ...

BACK_TO_TOP