Հայաստանը տնտեսական աճով առաջինն է ԵԱՏՄ տարածքում. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+30.09 oC

Հայաստանը տնտեսական աճով առաջինն է ԵԱՏՄ տարածքում. Նիկոլ Փաշինյան

11:52 25.01.2020

2019 թվականի 3 եռամսյակների նախնական տվյալներով` Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 7.5 տոկոս, ինչը 1.6 տոկոսով ավելի է 2017 թվականի համապատասխան ցուցանիշից և 1.3 տոկոսով` 2018 թվականի ցուցանիշից: 3 եռամսյակների կտրվածքով  տնտեսության աճի տեմպով Հայաստանն առաջինն է ԵԱՏՄ տարածքում և ԱՊՀ երկրների շարքում, ԱՄՀ-ի տվյալներով՝  նաև ողջ  Եվրոպայում: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«2020թ. նախատեսված պետական բյուջեով նախատեսված է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ ավելացում` հասնելով համախառն ներքին արդյունքի 4.1 տոկոսի  մակարդակի` 2018 թվականի 2.5 և 2019-ի 3.3 համեմատ: 2020 թվականին նախատեսված է 287.7 մլրդ դրամի կապիտալ ծախս: Այս տարի կառավարությունն առաջին անգամ իր պատմության մեջ չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր: Արտաքին աղբյուրներից ներգրավվելու են բացառապես այնպիսի վարկեր, որոնք օգտագործվելու են կոնկրետ նպատակների համար և դրանք քննարկվելու և վավերացվելու են Աժ-ի կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա պարզաբանել է, որ «կապիտալ ծախս» ասվածն այն է, որով կոնկրետ նյութական արժեք է ստեղծվում: Կապիտալ ծախսերով կառուցվում են շենքեր, ճանապարհներ:

«Եվ մենք հիմա, ըստ էության, Հայաստանի պատմության համար բացառիկ մակարդակի ենք հասցրել կապիտալ  ծախսերով ֆինանսավորումը»,- ասել է վարչապետը:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ բռնցքամարտիկները 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ են նվաճել Աբաշիձեի անվան մրցաշարում

17:42 30.06.2025

Հայ բռնցքամարտիկները 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ են նվաճել Աբաշիձեի անվան մրցաշարում

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված բռնցքամարտի` Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի մարզիկները նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։ Մրցաշարի հաղթող են դարձել Ռուսլան Ասլիկյանը (55 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ)։ Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը, Դավիթ Սիմոնյանը, նվաճելով արծաթե […] ...

Բժիշկ-ռադիոլոգի պատրաստած կեղծ փաստաթղթով զորակոչիկը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

17:36 30.06.2025

Բժիշկ-ռադիոլոգի պատրաստած կեղծ փաստաթղթով զորակոչիկը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բժիշկ֊ռադիոլոգի կողմից իրավունք վերապահող բժշկական փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զորակոչիկը 2023 թվականի նոյեմբերի 10-ին հետազոտվել է բժշկական կենտրոնում, որի ժամանակ վերջինիս մոտ իբր ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, ինչը հիմք […] ...

ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

17:30 30.06.2025

ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը պաշտոնապես երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների ամբողջ փաթեթը ևս վեց ամսով, որոշումն ընդունվել է հունիսի 26-ին՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհուրդը։ «ԵՄ Խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս վեց ամսով՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը», – ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանի Դաշնության դեմ առաջին տնտեսական սահմանափակումները մտցվել են 2014 թվականի […] ...

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ԱԱԱ

17:22 30.06.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ԱԱԱ

ՊՍԺ-ն խոշոր՝ 4-0 հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» ու դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ։ Փարիզյան ակումբը բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում. դուբլ է գրանցել Ժոաու Նևեշը, մեկ գոլ խփել է Աշրաֆ Հաքիմին, նաև մրցակցի պաշտպան Տոմաս Ավիլեսը գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը կլինի «Բավարիան»։ ...

Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:16 30.06.2025

Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 1-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Էրեբունի, Արին Բերդի, Խաղաղ Դոնի, Ազատամարտիկների, Մուրացանի, Տիտոգրադյան, Սարմի, Այվազովսկու փողոցների, Տիգրան Մեծի և Արցախի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի՝ ընդլայնված կազմով հանդիպումը

17:11 30.06.2025

Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի՝ ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման օրակարգում ներառված էին ինչպես ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ծրագրերը, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: ...

BACK_TO_TOP