15:30 30.05.2018
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում անցկացվող «Պրիմակովյան ընթերցանություն-2018» միջազգային ֆորումի շրջանակում անդրադարձել է Ուկրաինայում ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանությանը:
«Երեկ Ուկրաինայում հերթական ողբերգությունն է տեղի ունեցել: Կիևում սեփական բնակարանի մուտքում սպանվել է Արկադի Բաբչենկոն, և արդեն Ուկրաինայի կառավարության վարչապետը հայտարարում է այն մասին, որ, անշուշտ, դա արել են ռուսական հատուկ ծառայությունները: Հետաքննությունը դեռ չի սկսվել:
Այդ մոտեցումը, որ թելադրում են միջազգային գործերը նման կերպ վարելու հեղինակները, շատ ցավալի է, բայց, ինչպես տեսնում եք, շատերը հետևում են դրան, հատկապես նրանք, ովքեր մեր ուկրաինացի հարևանների նման, լիակատար անպատժելիություն են վայելում իրենց արևմտյան կուրատորների կողմից և անտեսում են նույն արևմտյան կուրատորների խորհուրդները, թե ինչպես իրենց տան ներսում կարգուկանոն հաստատեն:
Նրանք գիտեն, որ արևմտյան կուրատորներին Ուկրաինան պետք է ռուսաֆոբական հայացքներն առաջ տանելու և մեր երկրի համար ամեն կերպ անհարմար իրավիճակ ստեղծելու համար»,- մասնավորապես նշել է Լավրովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Կիևում երեկ երեկոյան սպանվել է ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն: 41-ամյա լրագրողի վրա մի քանի անգամ կրակել են մեջքից՝ բնակարանի մուտքի առջև: Բաբչենկոն ռազմական լրագրող էր աշխատել և վերջին տարիներին սուր քննադատություններ էր հնչեցնում Ուկրաինայում Կրեմլի վարած քաղաքականության վերաբերյալ:
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...
19:39 30.04.2025
ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվելԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...