Լեգենդար Քոբի Բրայանթի ուղղաթիռի կործանումը, հայ օդաչուն, հայտնի մարդկանց ցավակցությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+25.09 oC

Լեգենդար Քոբի Բրայանթի ուղղաթիռի կործանումը, հայ օդաչուն, հայտնի մարդկանց ցավակցությունները

16:40 27.01.2020

Ամերիկյան լեգենդար բասկետբոլիստ, 41-ամյա Քոբի Բրայանթի ուղղաթիռի կործանման լուրը մեծապես ցնցել է մարզիկի երկրպագուներին ողջ աշխարհում: Բրայանթն իր 13-ամյա դուստր Ջիանայի և ուղղաթիռում գտնվող մյուս 7 անձանց հետ Օրինջ Քաունթիից մեկնում էր Թաուզանդ Օուկս՝ բասկետբոլի մարզումների:

Վթարը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքում, հունվարի 26-ին` տեղի ժամանակով առավոտյան 9:47-ին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ նախքան Կալաբասասի լեռներում կործանվելը ուղղաթիռը շուրջ 15 րոպե պտտվել է Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի երկնքում:

Ուղղաթիռի օդաչուն եղել է ազգությամբ հայ Արա Զոբայանը: Ըստ Fox News-ի՝ նա բարձրակարգ օդաչու է եղել և ունեցել է անգամ մառախուղի պայմաններում թռիչքներ իրականացնելու իրավունք: Արա Զոբայանի ընկերները և գործընկերները սոցիալական ցանցերում սգում են նրա մահը՝ ասելով, որ նա ուղղաթիռի օդաչուներին սովորեցնում էր թռչել և շատ սիրված էր մասնագիտական շրջանակներում: 

Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառն է եղել թանձր մառախուղը և վատ տեսանելիությունը:

Բրայանթի մահվան լուրից հետո հարյուրավոր մարդիկ հավաքվել են Լոս Անջելեսի Staples Center մարզահամալիրի մոտ, որտեղ գտնվում է Բրայանթի թիմի՝ «Լոս Անջելես Լեյքերսի» մարզադաշտը:

«Գրեմիի» մրցանակաբաշխության արարողությունը նույնպես սկսվել է՝ Քոբի Բրայանթին հարգանքի տուրք մատուցելով:

Նյու Յորքի Մեդիսոն Սքուեյր Գարդենը լուսավորվել է «Լոս Անջելես Լեյքերսի» գույներով՝ մանուշակագույնով և ոսկեգույնով:

Քոբի Բրայանթի մահը սգացել են քաղաքական գործիչներ, մարզիկներ, տարբեր աստղեր:

«Չնայած Քոբի Բրայանթը բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկն էր, սակայն նա նոր էր սկսում ապրել: Նա այնքան շատ էր սիրում իր ընտանիքը և այնքան մեծ կրքով էր նայում ապագային: Նրա գեղեցկուհի դստեր՝ Ջիանայի կորուստը ավելի ողբերգական է դարձնում այս պահը»,- «Թվիթերում» գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Քոբին լեգենդ էր խաղադաշտում: Ջիանայի կորուստը մեծապես ցնցել է մեզ՝ որպես ծնողների: Միշելը և ես մեր սերն ենք փոխանցում Վանեսային և Բրայանթների ընտանիքին այս ողբերգալի օրը»,- գրել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:

«Բառեր չունեմ՝ արտահայտելու այն ցավը, որ զգում եմ իմ եղբոր դուստր Ջիջիին և իմ եղբայր Քոբիին կորցնելով: Ես սիրում եմ ձեզ և կկարոտեմ: Իմ ցավակցությունները Բրայանթների ընտանիքին և ուղղաթիռի մյուս ուղևորների ընտանիքներին»,- գրել է լեգենդար բասկետբոլիստ, Բրայանթի նախկին թիմակից Շաքիլ Օ’Նիլը:

«Տխուր պահ է սպորտային աշխարհի համար: Ոգեշնչող, օրինակելի և հավերժ հաղթող մեկն ես եղել այնքան մարզիկների համար: Մենք կկարոտենք քեզ, Քոբի՛»,- գրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

https://www.facebook.com/HenrikhMkh/photos/a.607683775958996/2817381614989190/?type=3&theater

«Սիրտս այնքան ծանր է: Ոչ ոք երբևէ չպետք է զգա այն, ինչի միջով այժմ անցնում են զոհերի ընտանիքները: Կատարվածը բոլորիս վրա այնքան է ազդել, բայց ես չեմ էլ կարողանում պատկերացնել՝ ինչ է զգում Վանեսան ամուսնուն և դստերը կորցնելուց հետո: Երբ մտածում եմ այդ մասին, արտասվում եմ: Աղոթում եմ Բրայանթների և այն բոլոր ընտանիքների համար, ում հարազատները զոհ գնացին այս սարսափելի ողբերգությանը: Հանգչի՛ր խաղաղությամբ, լեգենդ»,- գրել է հոլիվուդյան աստղ Քիմ Քարդաշյանը:

https://www.instagram.com/p/B7zWL9XAQ1V/?igshid=k1esz3u4ovf3

Քոբի Բրայանթն իր ողջ կարիերայի ընթացքում խաղացել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում: Կարիերայի ընթացքում 5 անգամ նվաճել էր NBA-ի գավաթը, 18 անգամ ճանաչվել NBA-ի աստղ: Երկու անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականի կազմում: Բասկետբոլիստն իր սպորտային կարիերան ավարտել էր 2016-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

23:59 26.07.2025

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

23:50 26.07.2025

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

BACK_TO_TOP