15:07 13.12.2017
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը 2019 թ-ին լողավազան ու զորանոցային նոր պայմաններ կունենա:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունն ու «Իզմիրլյան» հիմնադրամը հուշագիր ստորագրեցին: Հիմնադրամը 5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացրեց ռազմական համալսարանի շինությունների վերանորոգման եւ վերակառուցման մեծածավալ ծրագրի իրագործման համար:
Ամիսներ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիմնադրամին էր ներկայացրել զինվորական կրթության համակարգի արմատական բարեփոխման ծրագիրը:
Հենց այս հիմնադրամին է դիմել նախարարությունը, քանի որ 1996-1998 թթ. հիմնադրամի միջոցներով են կառուցվել Ռազմական համալսարանի երկու զորանոցային մասնաշենքերը, իսկ 1998-2001 թթ․ իրականացվել են համալսարանի ջերմաէներգետիկ համալիրի և խոհանոցային մասնաշենքի կառուցման աշխատանքները։
Պաշտպանության նախարարության ներկայացրած հայեցակարգը ենթադրում է, որ Ռազմական համալսարանի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները կշարունակեն բնակվել զորանոցներում, որոնք կվերանորոգվեն և կհամապատասխանեցվեն արդի պահանջներին: Երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողներին կառաջարկվեն հանրակացարանային սենյակներ:
Ռազմական համալսարանի չորս մասնաշենքերից երկուսը կվերափոխվեն հանրակացարանների: Բացի դրանից, չորս մասնաշենքերի միջեւ ընկած տարածքներում կկառուցվեն ապակե տանիքով շինություններ, որոնք շինությունները կկապեն միմյանց՝ ձեւավորելով միասնական ժամանակվանից համալիր: Այդ նոր տարածքները կծառայեն ուսանողների կրթական եւ մարզական կարիքների համար, այստեղ նախատեսվում է ունենալ նաև Թումո կենտրոն:
Ծրագրի իրականացման հստակ ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ վերջնական նախագիծը պատրաստման փուլում է: Սակայն նախաձեռնության հեղինակները ցանկություն ունեն Ռազմական համալսարանի վերակառուցումն ավարտել երկու տարվա ընթացքում: Ըստ նախնական հաշվարկների, ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է $ 7.5 միլիոն: Իզմիրլյան հիմնադրամը կհատկացնի $ 5 միլիոնը, իսկ մնացած մասի ֆինանսավորումը կհայթայթի ՀՀ պաշտպանության նախարարությունը:
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...
19:39 30.04.2025
ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվելԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...
19:27 30.04.2025
«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկումԽնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարի վերաբերյալ համաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հարակից կլոր սեղան քննարկում՝ «Care for children» կազմակերպության և ՀՀ-ում գործունեություն իրականացնող դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման շրջանակում դեսպաններին ներկայացվել է պետության խնամքին ապրող երեխաների համար որպես խնամքի այլընտրանքային ինստիտուտի՝ խնամատարության վերաբերյալ ՀՀ-ում այս պահին առկա պատկերը, ոլորտային […] ...