Մի կիսանդրու պատմություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+35.09 oC

Մի կիսանդրու պատմություն

15:41 13.12.2017

ԱԺ «ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան իր էջում տեղադրել է Վլադիմիր Լենինի կիսանդրու նկարը: Պատգամավորն այն նկարել է խորհրդարանում: Նկարին կից գրել է.«Հենց նոր տեսա ԱԺ-ում։ Երևի բերել են, որ ապրիլին մտցնեն ԱԺ դահլիճ։ Վերջին բոլշևիկի նախընտրական արշավի մեկնարկը 🙂 »:



Փաշինյանի այս գրառմանն արձագանքել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Վերջինս նշել է. «Պարոն Փաշինյան, այն, որ Դուք նոր եք տեսնում, դեռ չի նշանակում, թե նոր է բերվել 🙂 Արձանը խորհրդային միությունից գտնվում է Ազգային ժողովի տարածքում: Նախկինում այն դահլիճներից մեկում հատուկ տեղ ուներ, իսկ հիմա գտնվում է չօգտագործվող իրերի համար նախատեսված վայրում»: Ու այստեղից սկսվել է երկխոսություն Նիկոլ Փաշինյանի և Արսեն Բաբայանի միջև, որը ներկայացնում ենք ստորև.

Նիկոլ Փաշինյան-Փաստորեն շենքը պետք է ավելի ուշադիր նայեմ։ Հնարավոր է՝ Ստալինի կիսանդրի էլ լինի, Ձերժինսկու էլ։ Էլ չեմ ասում Նիկոլայ երկրորդ ցարի։ ԱԺ աստիճանավանդակը չօգտագործվող իրերի տեղ չէ։ Բայց կարծում եմ, պարոն Բաբայան, Դուք անհանգստանալու կարիք չունեք։ Այս հարցը ես Ձեր ղեկավարության հետ կքննարկեմ ։):

Արսեն Բաբայան-Ես չեմ անհանգստանում, այլ խանդում եմ, քանի որ ես ու Թևան Պողոսյանն այս արձանը գտել էինք դեռևս նոյեմբերի 7-ին 🙂 նկարվել ու հրապարակել էինք )) :

Նիկոլ Փաշինայն- Եթե նկատեցիք, ես չեմ նկարվել, ես նկարել եմ։ Եթե ուրիշ հարց չունեք, ես զբաղվեմ գործերով։ Ի դեպ, եթե ուզում եք, կարող եք նորից նկարվել, որովհետեւ արձանը այդտեղ երկար չի մնալու։ Շնորհակալ եմ։) :

Արսեն Բաբայան-  :

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

19:54 30.07.2025

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

19:50 30.07.2025

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

19:46 30.07.2025

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ […] ...

BACK_TO_TOP