Թուրքիայում 4.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 05 2024
  • $
    388.03
  • RUBLE
    4.38
  • 421.56
WEATHER
+18.09 oC

Թուրքիայում 4.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել

18:04 28.01.2020

Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգում 4.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է DailySabah-ը:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնից հայտնել են, որ Մանիսայի Քըրքաղաջի շրջանում երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 14:26-ին: Էպիկենտրոնը գտնվում է 6.99 կմ խորության վրա:

Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև հարևան Իզմիր, Այդին, Դենիզլի նահանգներում:

Տուժածների և ավերածությունների մասին չկան տեղեկություններ:

Հայտնի է, որ երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղի բնակիչների մոտ, քանի որ օրեր առաջ Թուրքիայի արևելյան Մալաթիա և Էլյազիգ շրջաններում 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր գրանցվել, որի հետևանքով զոհվել է 41, վիրավորվել՝ 1607 մարդ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխատանքները աղետի գոտում շարունակվում են

17:16 28.05.2024

Աշխատանքները աղետի գոտում շարունակվում են

Աշխատանքները աղետի գոտում շարունակվում են: Կատարվող աշխատանքների մասին տեսանյութ է հրապարակել ՆԳՆ փրկարար ծառայությունը: Հեղեղից վնասված ճանապարհային ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին տեսանյութ է հրապարակել նաև Լոռու մարզպետարանը: ...

Քարաթափված հատվածի մաքրման աշխատանքներն ավարտվել են․ Կապան-Ծավ ճանապարհը բաց է

23:46 27.05.2024

Քարաթափված հատվածի մաքրման աշխատանքներն ավարտվել են․ Կապան-Ծավ ճանապարհը բաց է

Քարաթափված հատվածի մաքրման աշխատանքներն ավարտվել են․ Կապան-Ծավ ճանապարհը բաց է, այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ «Մ2- Հ63- Կապան-Ծավ-Մ2 / Մեղրիի հատված/ ճանապարհի կմ 59+250 քարաթափված հատվածի մաքրման աշխատանքներն ավարտվել են։ Ճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար»,-ասված է հայտարարության մեջ։ ...

Սպանություն` Օձունում. տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ՝ գլխի շրջանում վնասվածքներով մարմինը

23:07 27.05.2024

Սպանություն` Օձունում. տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ՝ գլխի շրջանում վնասվածքներով մարմինը

Այսօր սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օձուն գյուղում սպանություն է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է […] ...

4 զոհ. ջրհեղեղը ի՞նչ վնասներ է հասցրել Տավուշում և Լոռիում. զրույց Արեն Մկրտչյանի հետ

22:07 27.05.2024

4 զոհ. ջրհեղեղը ի՞նչ վնասներ է հասցրել Տավուշում և Լոռիում. զրույց Արեն Մկրտչյանի հետ

Լոռիում և Տավուշում ստեղծված իրավիճակին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը: Պատգամավորն այս օրերին Ալավերդիում է գտնվում և մի շարք մանրամաասներ է հայտնել:   ...

Լոռու և Տավուշի հեղեղված համայնքներն ու բնակավայրերը Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտիներ

21:40 27.05.2024

Լոռու և Տավուշի հեղեղված համայնքներն ու բնակավայրերը Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտիներ

Այս պահին Ալավերդու համայնքապետարանում ընթանում է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Ամփոփվում են այսօր կատարված աշխատանքները: Նախարար Սանոսյանը տեղեկացրել է, […] ...

ՀՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատել միջազգային գործընկերների զորակցությունը ջրհեղեղների կապակցությամբ

21:08 27.05.2024

ՀՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատել միջազգային գործընկերների զորակցությունը ջրհեղեղների կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել միջազգային գործընկերների և տարբեր երկրների զորակցությունը ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղների հետևանքների կապակցությամբ։ «Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների կողմից արտահայտված համերաշխությունը Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հորդառատ ջրհեղեղներից հետո, որոնք մարդկային կորուստներ և լուրջ վնաս են հասցրել ենթակառուցվածքներին և բնակելի […] ...

BACK_TO_TOP