22:42 29.01.2020
Երևանի բնակչուհի Աիդա Ա․-ն պնդում է, որ իր 10-ամյա որդին պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության: Մայրը վստահ է, որ որդու բռնաբարությունը կազմակերպել են երեխայի տատիկը՝ իր մայրը, և երեխայի հայրը: Երեխան իր ցուցմունքներում նշել է, թե որտեղ, երբ, ինչպես են տեղի ունեցել այդ «վատ բաները», մատնանշել «իրեն ցավեցնող» երեք մեծահասակներին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:
2016-ին հարուցված քրեական գործը կարճվել է: 2019-ին բռնությունը կրկնվել է: Այս անգամ հարուցված քրեական գործը դեռ նախաքննության փուլում է:
«6-7 տարեկանից երեխայիս նկատմամբ պարբերաբար տեղի է ունեցել սեռական բռնություն, 2016-ից անցել եմ դատական երկարատև գործընթացների միջով, փաստաբաններին վարձատրելու համար վաճառել եմ տունս՝ մի մեծ տուն Շենգավիթում, ու տեղափոխվել եմ Զեյթուն՝ մորս մոտ: Այդ քրեական գործը կարճվել է: Հիմա այդ բռնարարները եկել են Զեյթուն, ու անցյալ ամիս նորից սեռական բռնության ենթարկել տղայիս. նորից գործ է հարուցվել, բայց մանկապիղծներն ակնհայտորեն հովանավորվում են վերևներից»,- ահասարսուռ դեպքերը «Հայկական ժամանակ»-ին պատմել է Աիդա Ա․-ն:
Նրա տեղեկացմամբ՝ բռնությունները երեխայի նկատմամբ սկսվել են 2016-ից: Դա առկա է առաջին քրգործում: Երեխան ի ծնե ունի երևանյան հիվանդություն, և երբ բռնության ենթարկվելուց հետո տուն է եկել գունատ, թույլ, մայրը մտածել է, թե հիվանդության հետ է կապված:
«Երեխան վախենում էր ինձ պատմել, իրեն ասել էին, որ եթե պատմի, ավելի շատ կցավեցնեն: Նրան բակում խաղալիս հետևում էր մայրս. ասում էր, թե ինքը երեխայի հետ է, որ ես չանհանգստանամ: Միայն վերջերս պարզվեց՝ հենց ինքն էլ այդ ամենը կազմակերպում էր»,- նշել է Աիդան:
Մի օր, ըստ նրա, տղայի աչքի տակն ու քիթն ուռած տեսնելով, վախեցել է, հարցրել՝ ինչ է պատահել: Տղան ասել է, թե երեխաները ծեծել են, հետո միայն՝ խոսել նաև այն մասին, որ իրեն սեռական բռնության են ենթարկել: Երեխան չի ասել, որ իր նկատմամբ սեռական բռնություն գործադրել են նաև որոշ մեծահասակներ (ինչպես պարզվել է հետագայում՝ նրան սպառնացել էին, որ կսպանեն մորը). նա մատնանշել է միայն բակի երեխաներին: Ճշտող հարցերին, թե անչափահասները ևս իր որդուն սեռակա՞ն բռնության են ենթարկել, մայրը դրական պատասխան է տվել. «Այո, 7-12 տարեկան երեխաներ էին»: Սեռահասո՞ւն էին այդ երեխաները հարցին ի պատասխան՝ ասել է, որ նրանք, ովքեր դեռ սեռահասուն չէին, մյուսներին նայելով՝ նվաստացուցիչ բռնությունների էին դիմում իր երեխայի նկատմամբ:
Որդուց բռնության մասին լսելուց անմիջապես հետո Աիդա Ա-ն դիմել է իրավապահ մարմիններին: Նշանակվել է կոլոնոսկոպիայի դատաբժշկական փորձաքննություն։ 26.06.2016թ. փորձաքննությունն արձանագրել է, որ առկա է «հետանցքի ձագարաձև ներհրվածություն, որ կարող էր առաջանալ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու հետևանքով»: Դատահոգեբանական փորձաքննության արդյունքում էլ արձանագրվել է, որ երեխան ադեկվատ է, նրա խոսքերը հավաստի են:
Նրա խոսքով՝ տարբեր ճնշումներ են գործադրվել իր նկատմամբ, որ չշարունակի արդարություն պահանջել, ահաբեկել են նաև այն մարդկանց, որ կարող էին վկայություն տալ:
Երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության առաջին քրգործը 2019 թվականին կարճվել է։
«Կարճվել է հանցակազմի բացակայության անհեթեթ պատճառաբանությամբ: Դիմել եմ Լենա Նազարյանին, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներին, փորձել եմ Նելլի Դուրյանին մոտենալ, չի հաջողվել: Մեծ դիմադրություն կա»,- պատմել է մայրը:
Ինչո՞ւ երեխան չի խոսել իր հետ կատարված սեռական բռնությունների մասին հարցին ի պատասխան` մայրը կրկնում է, որ երեխային սպառնացել են բոլորը։
«Ինքն ավելի շատ վախենում ա տատիկից, որովհետև նա ասել ա՝ եթե մամայիդ ասես, կասեմ ավելի շուտ-շուտ կգան: Բայց երբ դեկտեմբերի 30-ին երեխաս վատացավ, շտապօգնություն դիմեցի, էդ ժամանակ պատմեց. թե մամա, երբ որ դու տանը չես եղել, զանգել են տատիկին ու եկել են: Ինքը տեսել ա, որ տատիկն իրենցից փող ա վերցրել»,- ասաց նա:
Նախկինում Աիդա Ա․-ն չի կասկածել, որ մայրը ներգրավված է որդու նկատմամբ իրականացվող բռնություններում: Դա միայն դեկտեմբերի 30-ին է երեխան պատմել: Մոր հետ միասին կյանքը մի հարկի տակ անտանելի է, սակայն Աիդա Ա-ն, իր խոսքով, ուրիշ տարբերակ չունի, քանի որ մայրը թույլ չի տալիս իրերից որևէ բան վերցնել, որ կարողանա առանձին ապրելու մասին մտածել։ Որդու բռնաբարության դեպքի առնչությամբ հարուցված քրգործով դեռ նախաքննություն է ընթանում, մինչդեռ Աիդա Ա-ն իր և երեխայի կյանքում հավասարակշռութունը վերականգնելու համար ցանկանում է րոպե առաջ հանգուցալուծված տեսնել այս իրավական գործընթացը:
«Ուզում ենք այդ ամենն արագ ավարտվի, որ կարողանանք տեղափոխվել, հանգիստ ապրենք, որ երեխայիս հոգեբանի մոտ՝ վերականգնողական կենտրոն տանեմ»,- ասաց նա:
Այն հարցին, թե երեխան որևէ կերպ չի՞ դիմադրել իր նկատմամբ պարբերաբար կատարվող գործողություններին, կինը պատասխանեց, որ երեխան վախից ոչինչ չի արել, ինչը ևս արձանագրվել է Ոստիկանությանը տված նրա հաղորդման մեջ․
«Ասում ա՝ մամ, հենց փորձում էի մի բան ասել, ինքը (տատիկը) գալիս, ասում էր՝ կասեմ, էլի կգան»: Ինքը՝ որպես մայր, որևէ բան չի՞ նկատել, չի՞ զգացել․ հարցին ի պատասխան հիշում է, որ երեխայի ներքնաշորն անընդհատ կեղտոտ էր լինում, երեխան կեղտը չէր կարողանում պահել. բայց մտածել է, թե երեխա է, կմեծանա-կանցնի:
Աիդա Ա-ի խոսքով՝ բռնարարները երեքն են, և դժվար է նրանց դեմ դուրս գալ, քանի որ «թաղային հեղինակություններ են, թմրավաճառներ»:
Կայքի հետ զրույցում Աիդա Ա․-ի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ասել է, որ առաջին դատական գործը հիմա գտնվում է Վերաքննիչ դատարանում, բողոքարկվել է կարճման որոշումը, դեռևս վերջնական դատական ակտ չկա:
«Կարծում եմ, որ պետք է բեկանվի: Հնարավոր է նաև, որ այս գործի շրջանակում էլ որոշակի հանգամանքներ համադրվեն: Հիմա հարուցված է քրեական գործ անչափասի նկատմամբ սեռական ոտնձգության հոդվածով, դեռ ընթանում է նախաքննություն: Պետք է, որ ավելի արագ կարգավիճակ տրվեին որոշակի անձանց, քանի որ երեխան հստակ նշում է, թե ում կողմից է ենթարկվել ոտնձգության: Եթե, ինչպես նշել են, փորձաքննության արդյունքները բավարար չեն հստակ պատասխան տալու համար, ավելի խորը հետազոտությամբ դա կարող է պարզվել: Բայց քանի որ այդ ամենի միջով երեխան արդեն մի անգամ անցել է, և երկրորդ փորձաքննությամբ հաստատվել է հանգամանքը, որ երեխայի նկատմամբ եղել է ոտնձգություն, ուստի միանշանակ է, որ երեխայի խոսքերն արժանահավատ են: Նա շատ բաց, խելացի երեխա է, և հստակ նկարագրում է, թե երբ, ոնց, որտեղ, ինչ հանգամանքներում, ում ուղղորդմամբ է իր նկատմամբ այդ ամենը տեղի ունեցել: Հիմա որևէ մեկը մեղադրյալի կարգավիճակ չունի. քննչական մարմինները հապաղում են»,- նշել է Ինեսսա Պետրոսյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...