Շվեդիայի պատգամավորներն անգամ մեքենա չունեն. «ժողովրդի ծառաների» համեստ կանոնները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC

Շվեդիայի պատգամավորներն անգամ մեքենա չունեն. «ժողովրդի ծառաների» համեստ կանոնները

12:41 02.02.2020

Ապրելու համար ամենահարմարվետ երկրներից մեկը համարվում է Շվեդիան: Ընդհանրապես սկանդինավյան երկրները շատ ջանք են գործադրել բոլոր խավերի համար հարմարավետ կյանք ապահովելու համար: Օրենքները բոլորի համար են: Ներկայացնեմ մի քանի դրվագներ շվեդական խորհրդարանի պատգամավորների կյանքից:

Եվ այսպես՝

 Հասարակ մարդիկ 

Ժողովորդավարության էությունն այն է, որ հավասարներից ընտրվեն լավագույնները, և նրանց հանձնվի կառավարման ղեկը: Շվեդ պատգամավորները, ունենալով կառավարման ղեկ, երբեք չեն դառնում էլիտար հասարակության անդամներ: Նրանք սովորական քաղաքացիների կյանքով են ապրում. չունեն արտոնություններ, քանի որ նրանց խնդիրն է պատկերացնել այն իրականությունը, որում ապրում են մյուս քաղաքացիները:

«Ընտրողներին ներկայացնելն արդեն արտոնություն է, քանի որ հնարավորություն ունենք ազդելու երկրի կառավարման  ուղղության վրա», – կարծում է սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Պեր Առնե-Հոկասսոնը:

Ավտոպարկը

Խորհրդարանն ունի 3 մեքենա՝ նախագահի, վարչապետի և նրա տեղակալի համար: Նրանք օգտվում են այդ մեքենաներից բացառապես պաշտոնական պարտականությունները կատարելիս: Պատգամավորները աշխատանքի են գալիս հասարակական տրանսպորտով: Պետությունը նրանց տարեկան գումար է հատկացնում տրանսպորտից օգտվելու համար: Թեև ցանկացած պատգամավոր կարող է օգտվել ծառայողական մեքենաներից, եթե դրա համար հիմնավոր պատճառ կա: Պատգամավորներն անգամ տաքսիներից օգտվում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Աշխատավարձը

Մինչև 1957 թվականը պատգամավորները ոչ մի լումա աշխատավարձ չէին ստանում: Հետո խորհրդարանը որոշեց, որ «ոչ մի քաղաքացի չի կարող զրկվել պատգամավոր դառնալու հնարավորությունից տնտեսական խնդիրների պատճառով»: Այսօր շվեդ պատգամավորի աշխաավարձը մոտ 40.000 կրոն է՝ գրեթե այնքան, ինչքան ստանում են տարրական դասարանի ուսուցիչները:  Պատգամավորները ինքնուրույն չեն կարող բարձրացնել իրենց աշխատավարձը: Դրա համար կա հատուկ հանձնաժողով՝ Riksdagens Arvodesnämd, որի ղեկավարը երկրի նախագահն է, ևս երկու անդամներից մեկը լրագրող է, մյուսը՝ նախկին պետական պաշտոնյա:

Բնակարանները

Ոչ Ստոկհոլմի բնակիչ պատգամավորների համար նախատեսված են պետական բնակարաններ: Դրանք մոտ 45 քմ տարածքով 1 սենյականոցներ են՝ հյուրասրահ և ննջարան, երկուսը՝ մեկում: Պետության հաշվին նախատեսվում է տարեկան մեկ մաքրություն: Մնացած դեպքերում պատգամավորներն իրենք են հոգում այդ խնդիրը: Պատգամավորի ընտանիքի անդամները իրավունք չունեն այնտեղ բնակվել, համենայն դեպս՝ անվճար: Նրանք պետք է վճարեն պետությանը, եթե որոշում են գիշերել այդտեղ:

Ռեստորան

Խորհրդարանում յուրաքանչյուր պատգամավոր ինքնուրույն է սնունդ և սուրճ գնում, և պարտավոր է մաքուր լվացած վիճակում տեղը դնել օգտագործած սպասքը: Ոչ մի պատգամավոր իրավունք չունի պետության հաշվին սնվել ռեստորանում:

Քարտուղարուհիների բանակը

Որևէ պատգամավոր իրավունք չունի անձնական քարտուղարուհի կամ օգնական ունենալ: Յուրաքանչյուր կուսակցություն պետությունից որոշակի գումար է ստանում՝ օգնականների հաստիքներ պահելու համար: Նրանք աշխատում են բոլորի համար:  Որևէ օգնականի չի թույլատրվում աշխատեցնել սեփական կարիքների համար: Դա  նշանակում է, որ շվեդ պատգամավորներն իրենք են կազմում իրենց ժամանակացույցը, զբաղվում գրագրությամբ, իսկ սուրճի մասին էլ՝ արդեն ասացինք:

Թոշակները

Ցմահ թոշակի մասին էլ պատգամավորները չեն լսել: Կենսաթոշակի անցնելուց հետո նրանց 2 տարի վճարվում է իրենց աշխատաարձի 85 տոկոսի չափով գումար: Բայց որպեսզի այդ գումարը ստանան երկրորդ տարվա ընթացքում, պետք է ապացուցեն, որ իրենք զբաղված  են եղել աշխատանքի ակտիվ որոնմամբ: Եթե նոր մանդատ են ստանում՝ ավտոմատ զրկվում են  այդ նպաստից: Իսկ շրջանային պատգամավորներն անգամ այդ նպաստը չեն ստանում: Շվեդիայի շրջաններում քաղաքական գործունեությունը  հավասարեցվում է լրացուցիչ աշխատանքի և չի վճարվում:  Ընդհանրապես պետական աշխատանքը այդ երկրում չի համարվում ինչ որ պատվաբեր կամ էլիտար աշխատանք: Օրինակ՝ եղել է դեպք, երբ վարչապետը հրաժարվել է պաշտոնից և երկար ժամանակ այդ  պաշտոնը թափուր է մնացել: Գրեթե պարտադրանքով այդ պաշտոնում նշանակվել է ֆինանսների նախարարը:

Որքան բարեկեցիկ է պետությունը, այնքան ավելի համեստ են պետական պաշտոնյաները. այդպիսին է չգրված օրենքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ԱԱԱ

17:22 30.06.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ԱԱԱ

ՊՍԺ-ն խոշոր՝ 4-0 հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» ու դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ։ Փարիզյան ակումբը բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում. դուբլ է գրանցել Ժոաու Նևեշը, մեկ գոլ խփել է Աշրաֆ Հաքիմին, նաև մրցակցի պաշտպան Տոմաս Ավիլեսը գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը կլինի «Բավարիան»։ ...

Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:16 30.06.2025

Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 1-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Էրեբունի, Արին Բերդի, Խաղաղ Դոնի, Ազատամարտիկների, Մուրացանի, Տիտոգրադյան, Սարմի, Այվազովսկու փողոցների, Տիգրան Մեծի և Արցախի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի՝ ընդլայնված կազմով հանդիպումը

17:11 30.06.2025

Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի՝ ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման օրակարգում ներառված էին ինչպես ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ծրագրերը, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: ...

Առանց Գրիլիշի մենք թրեբլ չէինք նվաճի․ Գվարդիոլա

17:06 30.06.2025

Առանց Գրիլիշի մենք թրեբլ չէինք նվաճի․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովել է Ջեք Գրիլիշին, որը թիմի հետ չի մեկնել ԱՄՆ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանն ու շուտով հեռանալու է ակումբից: «Այս տղաները երկար տարիներ խաղացել են միասին: Ես բոլորին լավագույնն եմ մաղթում, այդ թվում Ջեքին, նրա ընկերուհուն ու երեխաներին: Ես չգիտեմ՝ որտեղ նա կշարունակի կարիերան, բայց գիտեմ նրա որակները: Առանց […] ...

Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը

17:02 30.06.2025

Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը համառոտ ներկայացրել է նախագծով առաջարկվող լուծումները և փոփոխությունները: «Օրենքի ընդունմամբ կունենանք բարձրագույն կրթության և գիտության համակարգի մեկ միասնական իրավական հենք՝ նախկինում ոլորտը կարգավորող 4 օրենքի փոխարեն: Գործող օրենքների համեմատությամբ՝ […] ...

Ավարտվել է Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

16:55 30.06.2025

Ավարտվել է Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի մարտի 18-ին Գ.Պ.-ի կողմից Հ.Գ.-ի կնոջը նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում Գ.Բ.-ն դանակով հարվածել է 17-ամյա Գ.Պ.-ի կրծքավանդակին՝ սպանելով նրան: Նկարագրված արարքը կատարելու համար Գ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի […] ...

BACK_TO_TOP