17:36 01.02.2020
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումներ են կատարվել այն մասին, որ 2010թ. ծնված տղայի մայրն ահազանգել է՝ հայտնելով, որ իր որդու նկատմամբ գործադրվել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, այդ կապակցությամբ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ ՀՀ քաղաքացին 2019թ. դեկտեմբերի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. դեկտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին իր անչափահաս՝ 9-ամյա որդու նկատմամբ բնակարանում և նույն շենքի բակում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում, երեք անձինք սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել:
Դեպքի առթիվ 2020թ. հունվարի 14-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որը 2020թ. հունվարի 15-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում երեխան ճանաչվել է տուժող, իսկ երեխայի մայրը՝ տուժողի օրինական ներկայացուցիչ: Երեխան հարցաքննվել է օրինական ներկայացուցչի, փաստաբանի և մանկավարժի ներկայությամբ և տվել ցուցմունքներ: Երեխան հայտնել է, որ իրենց բնակարանում իր նկատմամբ կատարված բռնությանն ականատես է եղել իր տատիկը, որի հետ նույն անձինք ունեցել են սեռական հարաբերություն:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք անձինք, տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերջինս մատնանշել է բնակարանի ննջասենյակը, որտեղ նրա նկատմամբ կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ինչպես նաև շենքի բակային տարածքը, որտեղ կայանել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում երեխան ենթարկվել է սեռական բռնության:
Տուժող երեխայի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունն արդեն իսկ ստացվել է:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնին՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ:
Որպես վկա հարցաքննվել է երեխայի տատիկը, ով հերքել է թոռնիկի կողմից հայտնած տեղեկատվությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հայտնում ենք նաև, որ նույն երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ քննվել է նաև 2017թ., որի ընթացքում տևական ժամանակ կատարվել են քննչական գործողություններ:
Նշված քրեական գործը 2019թ. կարճվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավելի վաղ հայտնել էինք` ՄԻՊ Արման Թաթոյանն առանձնազրույց էր ունեցել կնոջ հետ, որը պնդել է` իր որդին պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության:
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...