11:40 14.12.2017
Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում 2017թ. 10 ամիսների ընթացքում եկամտային հարկի գծով հարկային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է վարձու աշխատողների թվաքանակի և մեկ աշխատողի հաշվով միջին ամսական աշխատավարձի վարձատրությանն ուղղված միջոցների ավելացմամբ: Այս մասին նշված է ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ:
Ռոյալթիի վճարման գծով հարկային մուտքերի աճը կազմել է 5.5 մլրդ դրամ. հանքաարդյունաբերության ոլորտի խոշոր ընկերությունների վճարած հարկերի աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղական հումքի գնաճով և ռոյալթիի հարկման բազաների նկատմամբ հետևողական վարչարարությամբ: Այս հարկատեսակի գծով գերավճարները նվազել են 1.7 մլրդ դրամով, ինչը, հաշվի առնելով հարկային եկամուտների աճը, կազմում է 7.2 մլրդ դրամ:
Ակցիզային հարկի գծով հարկային մուտքերն ավելացել են 7.7 մլրդ դրամով, իսկ ԵԱՏՄ մուտքերը՝ 15.5 մլրդ դրամով: Շահութահարկի աճը 2017թ.-ի 10 ամիսներին կազմում է 10.4 մլրդ դրամ կամ 17,2%՝ հաշվի առնելով այս հարկատեսակի գծով հարկային մուտքերի 1.6 մլրդ դրամով ավելացումն ու գերավճարների 8.7 միլիարդով նվազումը: ԱԱՀ-ի գծով հարկային մուտքերն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են շուրջ 3 մլրդ դրամով, ինչը հիմնականում ոչ միայն առանձին հարկ վճարողների իրացման շրջանառությունների նվազման, այլև 10 ամիսների ընթացքում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մասն առկա գերավճարների հաշվին մարելու և գերավճարներ չհավաքագրելու հետևանք է:
Հաշվի առնելով, որ ԱԱՀ-ի գծով գերավճարը նվազել է 8.3 մլրդ դրամով, ապա ԱԱՀ-ի գծով հարկային եկամուտների հաշվարկային աճը կազմում է ավելի քան 5 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում աճ է արձանագրվել նաև բնօգտագործման և բնապահպանական վճարների, հաստատագրված վճարների ու դրոշմապիտակների ձեռքբերման վճարի գծով՝ համապատասխանաբար՝ 1.1 մլրդ, 114 մլն և 312.6 մլն դրամ։
10:34 01.05.2025
Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունումՊատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...
10:25 01.05.2025
Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 01.05.2025
Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվենՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...
09:50 01.05.2025
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդԳազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...
09:40 01.05.2025
ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասինԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը նպատակ ունի ցույց տալ Վաշինգտոնի հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացին։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության մեջ։ «Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և երկարաժամկետ բարգավաճ Ուկրաինայի վրա։ […] ...
09:35 01.05.2025
Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը, քննարկում են Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքները։ Այս թվերը նա հայտնել է չորեքշաբթի NewsNation հեռուստաալիքի եթերում։ «Մենք արդեն ունենք հարյուրից ավելի երկրներ, որոնք մեզ զանգահարում են առավոտյան, կեսօրին և գիշերը՝ հույս ունենալով գործարք կնքել»,-ասել է ամերիկացի առաջնորդը։ […] ...