Գագիկ Խաչատրյանը չազատվեց կալանքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+16.77 oC

Գագիկ Խաչատրյանը չազատվեց կալանքից

12:24 06.02.2020

ՀՀ Քրեական վերաքննիչ  դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, մերժեց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի բողոքը խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին:

Հիշեցնենք՝ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորումը երկարաձգելու որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։  Պաշտպանները նաև առաջարկել էին առաջադրված մեղադրանքում նշված` պետությանը հասցրած 230 միլիոն դրամ ենթադրյալ վնասը որպես գրավ թողնել:

«Ես հուսով եմ՝ գոնե բժշկական մասին դատարանը անդրադարձ կկատարի։ Խնդիրը ո՞րն է. առողջական մասն այստեղ շատ հստակ է։ Ես պետք է հրատապ աշխատեմ, որ բժշկական օգնությունը հասանելի լինի Գագիկ Խաչատրյանին»,- ասաց Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք ՝ Խաչատրյանը մեղադրվում է 2008-2016թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափի վատնման  համար: Մեղադրանքի երկրորդ մասով ՀՔԾ ում դեռ  նախաքննություն է  ընթանում, իսկ պետական բյուջե  արդեն վերականգնվել է ավելի քան 800 մլն դրամ:

Մեղադրանքի  առաջին մասի համաձայն` իր պաշտոնավարման ընթաքում Գագիկ Խաչատրյանը աշխատանքի է ընդունել մի խումբ մարդկանց, որոնք աշխատավարձ են ստացել, սակայն չեն ներկայացել աշխատանքի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

12:19 15.05.2025

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառման մեջ ընդգծվում է, որ այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։   ...

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

12:05 15.05.2025

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

Մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...

SHANTNEWS

12:00 15.05.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

11:45 15.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»

11:37 15.05.2025

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

11:25 15.05.2025

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...

BACK_TO_TOP