Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից պետությանը 1,7 մլրդ դրամի վնաս հասցնելու դեպք․ ԱԱԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից պետությանը 1,7 մլրդ դրամի վնաս հասցնելու դեպք․ ԱԱԾ

10:33 08.02.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, դեռևս 2019 թ. փետրվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու դեպք:

Փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ 2014-2016 թթ. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձը նշված ժամանակահատվածում վերադասի՝ ՀՀ ֆինասների նախկին նախարարի հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և միջազգային համագործակցության ոլորտում կատարվող աշխատանքները հնարավորինս դրական լույսի ներքո ներկայացնելու, մաքսային վարչարարությունը զարգացնելու, մաքսային մարմիններին արդի տեխնոլոգիական սարքավորումներով վերազինելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, անտեսելով մաքսային մարմինների իրական պահանջմունքները, դրանց վերաբերյալ իրենց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հավաստի տվյալներն ու հաշվարկները ՀՀ կառավարության կողմից կնքված արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք են բերել ՀՀ մաքսային ծառայության կարիքներից չբխող, առանձնապես խոշոր չափերի՝ 2.282.387.249 ՀՀ դրամ արժողությամբ 8.500 միավոր էլեկտրոնային կողպեք: Մինչդեռ, ՀՀ մաքսային համակարգի կարիքների համար անհրաժեշտ է եղել առավելագույնը երկու հազարը, իսկ փաստացի՝ մինչև 2019 թ. հոկտեմբեր ամիսը, օգտագործվել է ընդամենը 251 միավոր կողպեք։

Արդյունքում, հիշյալ 2 բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՀՀ ֆինասների նախկին նախարարի և նրա տեղակալի գործողությունների հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, այլև ՀՀ կառավարությանը տրամադրված առանձնապես խոշոր չափերով վարկային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ պետությանը պատճառվել է 1.747.195.905 ՀՀ դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ։

Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա դեռևս  2018 թ. հունիսին լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հետախուզվողին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու  և այլ հանցադեպերին նրա առընչակցությունը պարզելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

10:50 14.07.2025

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

10:43 14.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի […] ...

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

10:42 14.07.2025

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը հրապարակել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։ Նա նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում այլ քաղաքական ուժերին ու գործիչներին։ «Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա […] ...

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

10:35 14.07.2025

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 14-ին

10:28 14.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 14-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:   ...

Մակրոն. Փարիզը կսկսի երկխոսություն ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ

10:00 14.07.2025

Մակրոն. Փարիզը կսկսի երկխոսություն ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ

Ֆրանսիան մտադիր է երկխոսություն սկսել ԵՄ անդամ պետությունների հետ՝ ֆրանսիական միջուկային զինանոցների օգնությամբ եվրոպական անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կայքում։ «Մեր միջուկային զսպման միջոցների դերը կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում լիարժեք գնահատելու համար ես հանձնարարել եմ զինված ուժերի նախարարին և […] ...

BACK_TO_TOP