Գյումրիում մեկնարկել է թափառող շների ստերջացման ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+25.09 oC

Գյումրիում մեկնարկել է թափառող շների ստերջացման ծրագիրը

17:40 10.02.2020

Գյումրիում թափառող շները ստերջացվում են: Գործընթացը օրեր առաջ է սկսվել: Հիշեցնենք, որ 4 անգամ հայտարարված մրցույթներից հետո քաղաքապետարանը վերջապես գտավ Գյումրիում անասնաբուժական ծառայություն իրականացնող անհատ ձեռներեցի, որը մասնակցեց մրցույթին և տեղական բյուջեի ֆինանսավորմամբ ստերջացում կատարելու իրավունք ստացավ:

Կենտրոն ահազանգերը շատ են տարբեր թաղամասերից։ Քաղաքապետարանի հետ պայմանագիր են կնքել առայժմ 350 շան ստերջացման համար: Իսկ թե սա Գյումրիի թափառող շների որ մասն է կազմում, հստակ չէ, քանի որ թափառող կենդանիների հաշվառում և կոնկրետ թիվ չկա:

Շների ստերջացման գործը սկսվում է կենդանիներին բռնելուց: Անասնաբուժական կլինիկայի աշխատակիցները տարբեր թաղամասեր գալիս են բնակիչների ահազանգերով, բռնում են թափառող կենդանիներին անվնաս մեթոդներով: Գործն այնքան էլ հեշտ չէ, խմբերով շրջող շներին ոչ միշտ է հաջողվում բռնել: Մարդամոտ են այն կենդանիները, որոնք ագրեսիվ վարքագիծ չունեն:

Գյումրիի  փողոցներից անասնաբուժական կլինիկա բերվել ու ստերջացվել է 20-ից ավելի թափառող շուն: Ստերջացման պարտավորությունը ստանձնել է գյումրեցի անասնաբույժ Արմինե Եղիկյանը: 20 տարի ոլորտում է աշխատում, իր անձնական կլինիկան հիմնել է 5 տարի առաջ, հագեցրել վիրահատական անհրաժեշտ պարագաներով: Այստեղ օրական մինչև 6 թափառող շուն է բերվում ու ստերջացվում:

Յուրաքանչյուր կենդանու համար բուժման, վիրահատական ու հետվիրահատական շրջանը 3-4 օր է տևում: Անասնաբույժներն ասում են` առայժմ իրենց մոտ տեղափոխված շների մոտ լուրջ հիվանդություններ չեն հայտնաբերել: Վիրահատական միջամտությամբ ստերջացնում են` կանխելով տվյալ կենդանու բազմացումը:

Ստերջացումից հետո յուրաքանչյուր շուն ստանում է համարակալմամբ ականջակալ: Հերթական համարը հաշվառման համար է, իսկ ականջակալը ապացույցը կամ տարբերանշանը, որ տվյալ շունը ստերջացված է: Իսկ ստերջացված լինելն արդյո՞ք նշանակում է, որ կենդանին անվտանգ է:

«Շատ անհատական իրավիճակ է: Այս կենդանիներն իրենց կյանքում այլևս բազմացման ցիկլի միջով չեն անցնի: Հեռացված են այն օրգանները, որոնք նպաստելու են բազմացմանը: Ստերջացնում ենք»,- SHANTNEWS.am-ին ասել է անասնաբույժ  Արման Եղիկյանը:

Ամեն շաբաթ ստերջացված կենդանիների թիվ են ներկայացնելու Գյումրիի քաղաքապետարան: Սա հնարավորություն կտա հաշվառել, թե որ թաղամասում քանի թափառող շուն կա: Մինչ այժմ միայն մոտավոր տվյալներ կան, որ Գյումրիում 2000 թափառող շուն կա:

«Կան մարդիկ, որոնք մտածում են, թե սա կենդանիներին վերացնելու ծրագիր է, կենդանին այլևս չպիտի վերադառնա: Ուզում ենք հասկացնել, որ կենդանիներին չենք վերացնում, ստերջացնում ենք: Հորմոնային ֆոնը վերանում է, և զուգավորման շրջանում կենդանիներն ագրեսիվ պահվածք չեն ունենա: Իսկ կենդանիների ագրեսիան գալիս է մարդկանց ագրեսիայից»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է անասնաբույժ Արմինե Եղիկյանը:

Անասնաբույժների խոսքերով` շներից վախեցող բնակիչները ստերջացման իմաստը կհասկանան, երբ դրա արդյունքը տեսնեն: Իսկ արդյունքի մասին, ըստ նրանց, հնարավոր կլինի խոսել մոտ 3 տարի անց, եթե ստերջացման ծրագիրը շարունակվի: Գյումրիում թափառող կենդանիների կացարան չկա։ Ստերջացումից հետո կենդանիները վերադարձվում են այնտեղ, որտեղից բերվել են:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

00:06 21.07.2025

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

Հուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

23:59 20.07.2025

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

Աֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

23:48 20.07.2025

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

Հուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

23:27 20.07.2025

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

23:00 20.07.2025

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

22:35 20.07.2025

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...

BACK_TO_TOP