18:30 10.02.2020
Հայաստանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: SHANTNEWS.am-ն առանձնացրել է՝ մինչ օրս քանի հանրաքվե է անցկացվել Հայաստանում:
2003թ. մայիսի 25 խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը զուգահեռ անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացվեց նաև 2005 թվականի նոյեմբերի 27-ին։ Հանրաքվեով ՀՀ Սահմանադրության մեջ կատարվում էին մի շարք փոփոխություններ, որոնց աջակցում էր միջազգային հանրությունը։ Պաշտոնապես եղել է ընտրողների բարձր մասնակցություն, և ճնշող մեծամասնությունը հանդես է եկել փոփոխություններ կատարելու օգտին։
Սակայն ընդդիմությունն ու դիտորդները հայտարարել են, որ հանրաքվեի անցկացման ժամանակ թույլ են տրվել լուրջ խախտումներ։
2015թ. մայիսի 17-ին Լոռի, Սյունիք և Տավուշ մարզերի մի շարք համայնքների տեղական հանրաքվեներ անցկացվեցին:
Լոռու մարզի բնակիչները պատասխանեցին հետևյալ հարցին.
«Համաձա՞յն եք, որ Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքները միավորվեն՝ Թումանյանի համայնք անվանմամբ, Թումանյանի համայնքի կենտրոնով, Թումանյան, Քոբերի կայարան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերով»:
Սյունիքի մարզի բնակիչներին հարց ուղղվեց.
«Համաձա՞յն եք, որ Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքները միավորվեն՝ Տաթևի համայնք անվանմամբ, Շինուհայրի համայնքի կենտրոնով, Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի բնակավայրերով»:
Տավուշցիներին ուղղվեց հետևյալ հարցը.
«Համաձա՞յն եք, որ Դիլիջանի, Հաղարծնի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքները միավորվեն՝ Դիլիջանի համայնք անվանմամբ, Դիլիջանի համայնքի կենտրոնով, Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Ճերմակավան, Գեղատափ, Հովք բնակավայրերով»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. հոկտեմբերի 8-ին հրամանագիր ստորագրեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին: Հրամանագրով՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվեց 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 566 998 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեց 1 302 613-ը: Սահմանադրական փոփոխություններին «Այո» ասաց քվեարկության մասնակիցներից 825 521-ը, «Ոչ»՝ 421 568-ը:
2020թ. փետրվարի 6-ին Ազգային ժողովում ձայների 0 կողմ, 36 դեմ, 87 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց իշխող քաղաքական ուժի հեղինակած՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով նախաձեռնողների ներկայացուցչին հնարավորություն տրվեց ներկայացնել հարցը հանրաքվեի դնելու որոշումը: Այն ընդունվեց ձայների 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ին հրամանագիր ստորագրեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5-ին:
14:06 27.07.2025
Աթենքում կկայանա ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը, Հայաստանի հավաքականի կազմերը հայտնի ենՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կկայանա Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան 48 կգ Մարտին Մանջիկյան 51 կգ Մարատ Աճեմյան 55 կգ Մերուժան Մխիթարյան 60 կգ Զավեն Մեժլումյան 65 կգ Ջանես Նազարյան 71 կգ Ռոման Ուսոյան 80 կգ Հայկ Մեղրիյան 92 կգ […] ...
13:50 27.07.2025
Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Աբովյանի քննչական […] ...
13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...