Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին

19:04 10.02.2020

2019թ. նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր ուղարկել «NewsMedia.am» կայքում 21.11.2019թ. զետեղված «Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակումը և տեսանյութը, ինչպես նաև դրա վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը:

2019թ. նոյեմբերի 23-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ բռնության ենթարկված անձի ինքնությունը, վերջինս գործով ճանաչվել է տուժող։

Միաժամանակ, իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ն. Ս.-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին (հանցանքն առերևույթ կատարվելու պահին դեռևս ՀՀ Քրեական օրենսգրքում առկա չէր 309.1 հոդվածը): Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2007թ. փետրվարից 2010թ. մայիս ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազորի պաշտոնը, առերևույթ դիտավորությամբ կատարել է բռնություն և հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես, 2008թ. նոյեմբերի սկզբին, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վ. Ն.-ի աշխատասենյակում, վերջինիս և այլ աշխատակիցների մասնակցությամբ Ն. Ս.-ն՝ բնակարանից գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված Ա. Մ.-ի հետ: Վերջինիս կողմից դեպքին իր առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո, մինչև հաջորդ օրը՝ լուսաբաց, շուրջ հինգ անգամ նրան ուղեկցել են Վ. Ն.-ի աշխատասենյակ, որտեղ այլ ծառայողների հետ խմբով առերևույթ դիտավորությամբ կատարել են բռնություն. գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով՝ Ա. Մ.-ին գցել են գետնին, գլխին անցկացրել են հակագազ, ձեռքերով և մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ն. Ս.-ի կողմից առերևույթ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով էական վնաս է պատճառվել Ա. Մ.-ի իրավունքներին և օրինական շահերին. ենթարկվելով բռնության՝ վերջինս արժանացել է անմարդկային և նվաստացնող, դաժան վերաբերմունքի:

Նախաքննությունը շարունակվում է: Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և ենթադրյալ հանցանք կատարած բոլոր անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր հրապարակվել՝ կապված համացանցում տարածված տեսանյութի հետ, որտեղ ոստիկանության ծառայողները, բռնություն են գործադրում ինչ-որ անձի նկատմամբ:

Ավելի վաղ հայտնել էինք` ոստիկանների կողմից խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ավելի ուշ մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել էին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներում

11:05 14.07.2025

Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներում

Հուլիսի 13-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացվել են ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհներն արձանագրվել են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մայրաքաղաքին հարող տարածքներում՝ մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում, Կոտայքի մարզի Ակունք և Արզնի գյուղերի վարչական տարածքներում։ Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ անմիջապես ձեռնարկելով […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբ

10:58 14.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

10:50 14.07.2025

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

10:43 14.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի […] ...

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

10:42 14.07.2025

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը հրապարակել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։ Նա նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում այլ քաղաքական ուժերին ու գործիչներին։ «Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա […] ...

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

10:35 14.07.2025

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով […] ...

BACK_TO_TOP