12:22 11.02.2020
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է 2021 թվականի բյուջեի նախագծում արտաքին օգնության կրճատման մասին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Մասնավորապես, եթե ընթացիկ տարում Պետքարտուղարության և արտաքին օգնության ընդհանուր հատկացումները կազմել են 55.7 միլիարդ դոլար, ապա 2021-ին այդ թիվը նախատեսվում է իջեցնել մինչեւ 44.1 միլիարդի:
Փոխարենը Սպիտակ տունն ավելացնելու է Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Կորպորացիայի ֆինանսավորումը, որի նպատակն է դաշնակից պետություններին օգնություն հատկացնելու փոխարեն փոխշահավետ տնտեսական համագործակցություն նախաձեռնել:
Սպիտակ տան ներկայացուցիչների խոսքով, ամերիկյան արտաքին օգնությունը հաճախ աննպատակահարմար վատնվում է եւ չի ծառայում ոչ՛ Միացյալ Նահանգների, ոչ էլ այն ստացող երկրի շահերին.
«Ամերիկյան դերասանների մասնակցությունը Ֆինլանդիայում պոեզիայի փառատոնին, Նոր Զելանդիայում տիկնիկային ներկայացումներ, Մոզամբիկում Բոբ Դիլանի արձանի կառուցում, Աֆղանստանում քրիքեթի առաջնություն՝ նման ծրագրերը մեր կարծիքով պարզապես միջոցների վատնում են», – մեջբերում է Սպիտակ տան ներկայացուցչին New York Post օրաթերթը: Մինչդեռ զարգացող երկրների հետ տնտեսական համագործակցության ծրագրերի նախաձեռնումը թույլ կտա ԱՄՆ-ին ոչ թե այդ երկրներին պարզապես օգնություն տրամադրել այլ օժանդակել ֆինանսատնտեսական աճին:
Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Կորպորացիան համեմատաբար նոր հաստատություն է, որի նպատակն է օգնել ամերիկյան կապիտալին ներդրումներ կատարել զարգացող երկրներում՝ կիսելով նրանց հետ ֆինանսական պատասխանատվությունը: Հայաստանը նման պետության լավագույն օրինակն է, 2019-ին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում պատմում էր կորպորացիայի նախկին ղեկավար Դեյվիդ Բոհիգյանը: Նրա խոսքով, կորպորացիայի նպատակն է, համագործակցելով Հայաստանի կառավարության հետ, «աջակցել Հայաստանի քաղաքացիներին ժողովրդավարության եւ իրական շուկայական հարաբերությունների զարգացման հարցում, օգնելով ամերիկյան ներդրողներին Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարել»:
Արտաքին օգնության կրճատման մասին Սպիտակ տան որոշումը քննադատության է ենթարկել Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող մեծամասնությունը, ինչպես նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի փոխնախագահ Բոբ Մենենդեզը, ում կարծիքով արտաքին օգնության կրճատումը սխալ որոշում է:
Մեկնաբանելով հատկացումները, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգնն ընդգծել է, 2021-ին «Միացյալ Նահանգները մնալու է աշխարհում մարդասիրական օգնության և գլոբալ առողջության ամենախոշոր նվիրատուն»:
Մասնավորապես, ԱՄՆ-ի Միաջազգային Զարգացման Գործակալության միջոցով 2021-ին նախատեսում է արտերկրյա օգնության համար հատկացնել 19.6 միլիարդ դոլար: Գործակալության ղեկավար Մարկ Գրինի խոսքով, միջոցներն ուղղված են լինելու ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ քաղհասարակության ամրապնդմանն, ինչպես նաեւ հակամարտությունների եւ ապակայունության նվազեցմանը.
«Այդ միջոցները թույլ կտան մեր գործընկեր երկրներին ամրապնդել սեփական անկախությունը, քանի որ մեր աշխատանքների հիմքում ընկած է յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության ամրապնդման գաղափարը, որպեսզի յուրաքանչյուր երկրի քաղաքացիները կարողանան ինքնուրույն ընտրել սեփական ապագան»:
Սպիտակ տան բյուջեի նախագիծը դեռեւս քննարկվելու եւ, ամենայն հավանականությամբ, փոփոխությունների է ենթարկվելու ԱՄՆ-ի Կոնգրեսում: Հատկապես զգալի փոփոխություններ են կատարվելու նախագծում, եթե այս տարվա նոյեմբերի ընտրությունների արդյունքում ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությանը հաջողվի պահպանել կամ ամրապնդել մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում:
22:11 14.05.2025
Լիբիայում բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդԼիբիայի մայրաքաղաքում չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած զինված բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, մոտ 70-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Տրիպոլիի առողջապահության վարչության ներկայացուցիչ Մոհամմեդ Աբդել Վահաբը։ Նրա խոսքով, ինչպես մեջբերում է Libya Press գործակալությունը, զոհվածների թվում կան «հինգ զինյալներ և մեկ քաղաքացիական անձ՝ օտարերկրացի»։ Գործակալության տվյալներով՝ խոսքը Եգիպտոսից եկած աշխատողի մասին է, որը […] ...
21:48 14.05.2025
ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժածՄայիսի 10-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարահի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...
21:34 14.05.2025
Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժելՖրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենդանաբանական այգում կայծակի հարվածից առնվազն 13 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։ Զոհերի թվում կան երեխաներ։ Բացի այդ, Գերմանիայից մեկ կին գտնվում է ծանր վիճակում։ Նշվում է, որ կենդանաբանական այգու ենթակառուցվածքները և կենդանիները չեն վնասվել։ ...
21:21 14.05.2025
Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել էՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...
21:10 14.05.2025
AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկմանՄավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...