18:20 11.02.2020
Փետրվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին:
Գարեգին Երկրորդը հույս հայտնեց, որ այս այցելությունն առավել կզորացնի երկու երկրների միջև հարաբերությունները՝ մեծապես նպաստելով հետագա սերտ գործակցությանը:
Վեհափառ հայրապետն ուրախությամբ հաստատեց հայ համայնքի և Երուսաղեմի Հայոց պատրիարքության նկատմամբ Հորդանանի իշխանությունների կողմից ցուցաբերած հոգատար վերաբերմունքը որպես ձևավորված բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորում: Այս առումով Նորին սրբությունն ընդգծեց նաև, որ այդ վերաբերմունքի և հայ ժողովրդի նկատմամբ հարգանքի արտահայտության նշան է համարում նաև 2000 թվականին Երուսաղեմ դեպի տերունակոխ սրբավայրեր կատարած իր ուխտագնացության ժամանակ Հորդանան այցի ընթացքում իրեն՝ Հորդանանի բարձրագույն շքանշանի շնորհումը:
Զրույցի ընթացքում Հայոց հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի զավակները կարողացել են վերգտնել իրենց բնականոն կյանքը Հորդանանում:
Անդրադառնալով պատմական հանգամանքների բերումով ձևավորված հայկական մեծ սփյուռքի և զանազան մշակույթների ու կրոնների կողքին ապրելու իրողությանը՝ Նորին սրբությունը մեծապես կարևորեց նաև սերտ համագործակցությունը տարբեր երկրների հոգևոր առաջնորդների միջև՝ կրոնական զգացումների չարաշահումներից, այդ հիմքով հակամարտություններից և անհանդուրժողականության դրսևորումներից հասարակությունները զերծ պահելու համար: Այս տեսանկյունից Ամենայն Հայոց կաթողիկոսը նկատեց, որ Հայաստանի և Հորդանանի միջև հարաբերությունները և Հորդանանի հայ համայնքի կյանքը կարող են եղբայրության և խաղաղ համակեցության լավագույն օրինակը լինել շատ ազգերի համար՝ քրիստոնեություն-իսլամ և այլ միջկրոնական հարաբերությունների կառուցման գործում:
Իր հերթին Նորին Վսեմություն թագավոր Աբդալլահ Երկրորդն ուրախություն հայտնեց հանդիպման առիթով՝ խոսելով մասնավորաբար քրիստոնյա ու իսլամ ժողովուրդների փոխհարաբերությունների և այդ առնչությամբ իր նախնիների դավանած համոզումների մասին։
Անդրադառնալով հայ համայնքի կարևոր դերակատարությանը Հորդանանում և Մերձավոր Արևելքի երկրներում՝ թագավոր Աբդալլահ Երկրորդը հույս հայտնեց, որ Հայաստանի հետ կապերի զարգացմամբ կզորանա նաև Հորդանանի հայ համայնքը։ Հորդանանի թագավորը վերահաստատեց նաև իր պատրաստակամությունը՝ շարունակելու զորակցությունը Հայոց Եկեղեցուն և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը։
Նորին Վսեմությունը նշեց, որ Հայաստանն ու Հորդանանը համագործակցության շատ հնարավորություններ ունեն և այդ հարաբերությունների զարգացման առումով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունն իր հայացքն ուղղում է դեպի հաջորդ հարյուրամյակը:
Թագավոր Աբդալլահ Երկրորդը նաև մտահոգությամբ խոսեց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, քրիստոնեական ներկայության նվազման խնդրի և մասնավորապես Սիրիայում հայկական համայնքի մասին՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել անհրաժեշտ զորակցությունը հայկական քրիստոնեական ներկայության պահպանման ուղղությամբ։
Այս կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսը գոհունակությամբ մաղթեց, որ Աստված օրհնի բոլոր խաղաղասիրական ջանքերը ի սեր խաղաղ և համերաշխ կյանքի։
Վերջում Ամենայն Հայոց կաթողիկոսը Հորդանանի թագավորին բարեմաղթեց արդյունավոր գահակալություն՝ ի փառս Հորդանանի Հաշիմյան Թագավորության առաջընթացի և Հորդանանի ժողովրդի բարօրության:
13:50 27.07.2025
Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Աբովյանի քննչական […] ...
13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...