13:58 01.06.2018
«Երկու տարի առաջ Հայաստանն ու Ադրբեջանը կագնեցին լայնամասշտաբ պատերազմի եզրագծին: Հայասատնում կատարված քաղաքական նոր փոփոխությունները նոր հնարավորութուններ ու նոր մարտահրավերներ են ստեղծել երկու կողմերի համար»,- անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ գրել է Լոնդոնի «Chatham House» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Լորենս Բրոերսը:
Նրա խոսքով՝ բողոքի ակցիաների ընթացքում Նիկոլ Փաշինյանը զգուշորեն խուսափել է արտաքին քաղաքական թեմաներից, սակայն այժմ նրա ղեկավարած կառավարությանը առավել դժվար կլինի հավասարակշռություն պահպանելը:
Բրոերսը նշում է, որ երկու կողմերում էլ հանրային էյֆորիայի ալիք է գրանցվել, Ադրբեջանում՝ քառօրյա պատերազմից հետո, Հայաստանում՝ «թավշյա» հեղափոխությունից հետո, երբ մարդիկ սկսեցին հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է: Ակնկալիքները, սակայն, պետք է զսպվեն:
Փաշինյանը կարճաժամկետ շատ մարտահրավերներ ունի: Ազգային անվտանգությունն, ավանդաբար, եղել է Հայաստանի Լիբերալ ընդդիմության «Աքիլլեսյան գարշապարը»:
1990-ականների վերջերից հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակը սեղմվել է մի նեղ խմբի մեջ, որի մեջ են եղել միայն նախագահներն ու արտգործնախարարները: Լինելով առանց բանակցողների թիմի, բանագնացների, չափազանց զգայուն ինստիտուցիոնալ հիշողություն է կուտակված ընդամենը մի քանի անձանց մոտ: Դրա փոփոխման ընթացքում գործընթացը խոցելի է դառնում:
Բաքուն կարող է ցանկանալ արագ շարժվել առաջ՝ բանակցություններում դիրքերի փոփոխության հույս ունենալով, մինչ Փաշինյանի թիմը կհասցնի լրացնել իր բացը: Ներկայիս խաղաղության առաջարկը, որ հայտնի է «Մադրիդյան սկզբունքներ» անունով, արդեն փոփոխվել է մի քանի անգամ: Երբ, ինչպես նախկին առաջատար բանակցողն է նշել, բանակցությունները բովանդակության մասին չեն, այլ թե «որ փաստաթուղթը պետք է լինի բանակցությունների հիմքը», ինստիտուցիոնալ հիշողությունն առանցքային ռեսուրս է դառնում:
Բացի այդ, հեղինակը նշում է, որ «թավշյա հեղափոխություն»-ն Ադրբեջանին դուրս է բերել իր հարմարավետության գոտուց, քանի որ 20 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանը ղեկավարում է մեկը, ով Ղարաբաղից չէ: Փաստը, որ Հայաստանը մի խումբ ղարաբաղցիների իշխանության տակ է եղել, երկու տասնամյակ շարունակ եղել է ադրբեջանական վերլուծության հիմնաքարը: «Ղարաբաղյան կլան» ասվածը գրավիչ գաղափար է, երբ պետք է պատասխաններ գտնեին 20 տարվա փակուղու համար: Այդ մտածողությունը ենթադրում է, որ կլանի վերացումից հետո բանակցությունները փակուղուց դուրս են գալու: Դա, սակայն, բոլորովին անիրատեսական է:
Միաժամանակ Բրոերսը անդրադարձել է Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալուն:
«Արցախի ներառումը բանակցություններում, կարևոր է Նիկոլ Փաշինյանի կամ նրան հաջորդող ցանկացած առաջնորդի համար՝ գծել քաղաքական համայնքի այն սահմանները, որին նրանք վերջին հաշվով հաշվետու են»,- գրել է Լորենս Բրոերսը:
20:25 30.07.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...
20:14 30.07.2025
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...
19:54 30.07.2025
Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարըԿիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...
19:50 30.07.2025
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնումԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...
19:46 30.07.2025
Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետՀուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ […] ...