16:25 13.02.2020
Խորհրդարանում այսօր թեժ քննարկումներ էին հակածխախոտային նախագծի վերաբերյալ: SHANTNEWS.am-ն առանձնացրել է նախագծին կողմ և դեմ տեսակետներից մի քանիսը.
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյան.
«ՀՀ քաղաքացիները գտնվում են ամենօրյա երկրորդային վնասակար ծխի ազդեցության տակ և համարվում են ամենօրյա պասիվ ծխողներ. պասիվ ծխելն առկա է ռեստորաններում, գրասենյակներում կամ այլ հանրային տարածքներում:
… Ծխախոտային ծխի սահմանափակումն արդարացված է, դրանից շահում է պետությունը և քաղաքացին: Ծխախոտի օգտագործման դեմ պայքարին ուղղված ցանկացած քայլ, այդ թվում՝ հանրային վայրերում ծխելու արգելքը քաղաքակիրթ աշխարհին միանալու մի փոքրիկ քայլ է»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյան.
«Բոլորս էլ գիտենք, որ ծխել չի կարելի, և դրա դեմ պետք է պայքարել, այս օրինագիծը կլիներ իդեալական, եթե արգելեր հանրային սննդի օբյեկտներում, փակ տարածքներում ծխելը»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյան.
«Մենք ծախսում ենք բոլոր ռեսուրսները՝ ժամանակ, էներգիա, առողջություն և այլն, որ գումար վաստակենք, հետագայում դրա զգալի մասը ծախսում ենք մեր առողջության վերականգնման համար: Բայց եթե այս պարագայում ինչ-որ առումով արդարացված է առողջությանը վնաս հասցնելը, ծխելու դեպքում ոչ մի արդարացում չկա, առավել ևս, երբ ծխողը վնաս է հասցնում իր շրջապատի մարդկանց: Ծխախոտը բերաններս, ալկոհոլը ձեռքներումս մաղթում ենք մեր երեխաներին առողջ և երկար տարիների կյանք՝ միևնույն ժամանակ, վնասելով նրանց առողջությանը»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյան.
«Մենք քննարկում ենք կոնկրետ օրենք, որն ունենալու է առաջին հերթին տնտեսական հետևանքներ: Ասում ենք՝ բոլոր տուփերը թող ունենան մի տեսակ: Մենք հասկանում ենք, չէ՞, որ դա միայն հայկական արտադրողին է վերաբերելու: Եվ նա դառնալու է անմրցունակ, ԵԱՏՄ-ից և այլ երկրներից ներմուծված ապրանքների համեմատ: Մենք փաստացի խնդիրներ ենք ստեղծում տնտեսվարողների համար: Ունե՞նք ուրիշ նման ոլորտ, կայացած տնտեսության ճյուղ: Չունենք, եկեք՝ ուրիշը զարգացնենք, նոր սկսենք սրան խփել: Եկել ենք ամենավերջից ու հերթական անգամ՝ ունքը սարքելու տեղը, տալու ենք աչքը հանենք»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյան.
«Ես` որպես միջին սերնդի մարդ, կարող եմ ասել, թե մեր սերունդն ինչու էր ծխում. դեռահասները ծխում էին ինքնահաստատվելու, կանայք՝ էլեգանտ երևալու համար, նաև մոդայիկ, տղամարդիկ՝ ելնելով դեռահասության ինքնահաստատումից, հետո դառնում էր վատ սովորություն, հետո կախվածություն:
Եթե այսօր էլ այդպես է, սիրելի´ դեռահասներ, ինքնահաստատվեք ոչ թե ծխելով, այլ սովորելով և սպորտով, սիրելի´ կանայք, եթե մոդայիկ է և էլեգանտ, վաղուց այդ ժամանակներն անցել են, գոնե ինձ համար ավելի մոդայիկ և էլեգանտ է չծխող կինը, սիրելի´ տղամարդիկ, եթե վատ սովորություն և կախվածություն է, ապա դա թուլություն է: Ես ինչո՞ւ թողեցի ծխելը, էն բոլոր վատ հետևանքները, որոնց մասին առողջապահության նախարարությունը խոսում է, հասկանալի է, բայց առաջին հերթին թողեցի, որովհետև դա կախվածություն է»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյան.
«Սա պիտի լինի ոչ թե ծխել-չծխելու, այլ առողջ մարդու թեմա: Եթե մենք մի քիչ ավելի կոշտ լինենք, հավատացած եղեք՝ այնքան հիմնավոր փաստարկներ կբերենք, որ բացասական եզրակացության կարժանանա տնտեսական հարցերի հանձնաժողովում: Մենք դրական եզրակացություն տվել ենք զուտ էն բանի համար, որ չենք ուզում՝ այս նախագիծը տապալվի, որ տնտեսական շահերը գերակայեն առողջապահական շահերին, բայց շտկելու բաներ այդտեղ կան»:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյան.
«Պետք է փորձենք ազդեցության գնահատական լիներ, տեսնենք՝ տեղական սպառումը, արտահանման ծավալը, դինամիկան ինչքան է, այս ընդունված օրինագիծը որքան է ազդում այդ գործընթացների վրա»:
13:50 27.07.2025
Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Աբովյանի քննչական […] ...
13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...