19:33 01.06.2018
Հունիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) և ԱՄՆ-ի Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների պետական կորպորացիայի (ՕՊԻՔ) հետ համատեղ կազմակերպել է քննարկում դեպի Հայաստան ամերիկյան ներդրումներ ներգրավելու վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում հիմնականում ներկայացվել է, թե ներդրողներն ու ընկերություններն ինչպես կարող են աշխատել ՕՊԻՔ-ի հետ, իսկ այդ կառույցի Հայաստան ժամանած ներկայացուցիչները ներկաներին բացատրել են իրենց աշխատանքը, հաղորդում է factor.am-ը:
ՕՊԻՔ-ը ամերիկյան պետական կառույց է, որը հիմնադրվել է 1971թ.-ին և աջակցում է նոր կամ զարգացող շուկաներում ներդրումներ կատարող ամերիկյան ընկերություններին՝ ապահովելով ներդրումային ռիսկերի կառավարման գործիքներով: Ամերիկյան ներդրողներին ուղղված ՕՊԻՔ-ի աջակցությունը ներառում է ուղղակի ֆինանսավորում վարկային ռեսուրսների միջոցով, քաղաքական ռիսկի ապահովագրություն և աջակցություն՝ նոր շուկաներում ներդրումներ կատարող մասնավոր կապիտալ ներդրումային հիմնադրամներին:
Նպաստելով զարգացող երկրների տնտեսական զարգացմանը՝ ՕՊԻՔ-ը օգնում է զարգացող տնտեսություններին զբաղեցնել իրենց տեղը միջազգային տնտեսության մեջ և առաջ է մղում ամերիկյան քաղաքականության և ազգային անվտանգության առաջնահերթությունները:
«Մարիոթ Արմենիա» հյուրանոցում ընթացող աշխատաժողովում բացման խոսքով հանդես է եկել «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն և ՀԱԱՊ-ի նախագահ Արա Հովսեփյանը, որը ներկայացրել է հայաստանյան շուկայում ամերիկյան ներդրողների համար առկա հնարավորությունները:
«Այս պահին, քաղաքական իրողությունների փոփոխությամբ պայմանավորված, երկրում օտարերկրյա ներդրումների համար առկա են առավել մեծ հնարավորություններ: Կարծում եմ՝ ՕՊԻՔ-ը կկարողանա գտնել արժանավոր ծրագրեր և օժանդակել դրանց իր վարկային ռեսուրսներով: Իսկ ՀԱԱՊ-ը պատրաստ է լինել ՕՊԻՔ-ի գործընկերը»,- ասել է Արա Հովսեփյանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀԱԱՊ-ի անդամ ընկերությունների, տեղի գործարարների միությունների ներկայացուցիչներ և պետական պաշտոնյաներ: Այն նպատակաուղղված էր հայ-ամերիկյան գործարար և առևտրային հարաբերութունների խորացմանը, ինչը վերջին երեք տարիների ընթացքում եղել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի գործունեության թիվ մեկ առաջնահերթությունը:
Հարկ է նշել, որ անցած տարվա ընթացքում երկու երկրների միջև առևտրի ծավալների շուրջ 42 տոկոս աճ է արձանագրվել:
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...