Խորհրդակցություն Փրկարար ծառայությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+29.09 oC

Խորհրդակցություն Փրկարար ծառայությունում

15:31 17.02.2020

Փետրվարի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ:

Ծառայության տնօրենը կրկին անդրադարձավ անձնակազմի ուսուցման հարցին և ընդգծեց դրա կարևորությունը: Կադրերի վարչությանը հանձնարարվեց կազմել Փրկարար ծառայության տնօրենի հրամանի նախագիծ ուսումնական տարվա կապակցությամբ: Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց յուրաքանչյուր ամսվա վերջին կադրերի վարչություն ներկայացնել հաջորդ ամսվա ուսումնական պարապմունքների գրաֆիկը:

Վ. Գաբրիելյանը նշեց, որ պետք է ուսումնասիրել նոր ինովացիոն մոտեցումները կապի ոլորտում և մի քանի տարվա համար ձևավորել տեսլական: Ծառայության կազմակերպման վարչությանը հանձնարարվեց ազդարարման համակարգի օպտիմալացման և առավել արդյունավետ ձևերի ներդրման ուղղությամբ ուսումնասիրություն իրականացնել և ներկայացնել առաջարկություններ նորարարական մոտեցումները համակարգում ներդնելու համար:

Կադրերի և փրկարարական ուժերի վարչություններին հանձնարարվեց պատրաստել հրամանի նախագիծ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների միջոցով ձևավորված համահավաք ջոկատների կազմի հայտարարման վերաբերյալ: Այդ ջոկատների անդամները կուսուցանվեն, կանցնեն համապատասխան վերապատրաստում և խոշոր դեպքերի և պատահարների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, կմասնակցեն փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներին:

Վ. Գաբրիելյանը նշեց, որ ծառայության կազմակերպման վարչությունը պատրաստել է մեթոդաբանությունը, թե ինչպես և ինչ բալային համակարգով պետք է գնահատվեն աշխատակիցների կատարված աշխատանքները՝ պարգևավճարներ ստանալու համար և հանձնարարեց այդ մշակված փաստաթղթային փաթեթն ուղարկել բոլոր ստորաբաժանումներին: Հանձնարարվեց առաջարկություններ ներկայացնել այդ փաթեթի վերաբերյալ՝ աշխատանքի գնահատման բալային համակարգը վերջնական ձևավորելու նպատակով:

Անդրադարձ կատարվեց հրդեհաշիջման աշխատանքների վերլուծությանը: Ծառայության տնօրենը շեշտեց, որ Փրկարար ծառայության բոլոր մակարդակի ղեկավարները պետք է շատ լավ տիրապետեն հրդեհաշիջման աշխատանքների վերլուծության մեթոդաբանությանը և առաջարկեց Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի հերթական պարապմունքը նվիրել հրդեհաշիջման աշխատանքների վերլուծության մեթոդաբանության ուսուցման և դրա հետ կապված այլ խնդիրների քննարկմանը:

Ծառայության տնօրենը շեշտեց, որ հրդեհաշիջման աշխատանքների վերլուծությանը պետք է շատ լավ տիրապետի նաև ներքին վերահսկողության բաժինը:

Հանձնարարվեց պլանավորել, ճիշտ կառավարել և միմյանց հետ համադրել գործուղումները ֆինանսական միջոցները խնայելու և գործուղումները նպատակային օգտագործելու համար:

Շիրակի մարզի ստորաբաժանումների կենցաղային պայմանների բարելավման նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից Փրկարար ծառայությունը ստացել է կենցաղային գույք և հանդերձանք: Ծառայության տնօրենի կողմից հանձնարարվեց ստացված գույքը և հանդերձանքը բաժանել ամենախոցելի և կարիքավոր ստորաբաժանումներին:

Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությանը հանձնարարվեց ընդհանրացնել և ներկայացնել հրշեջ-փրկարարական ջոկատների շինություններում կատարված շինարարական աշխատանքների բաց մասերը՝ անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամություն

10:12 19.08.2025

Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:05 19.08.2025

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակ

10:00 19.08.2025

WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին անմիջապես չի մերժել տարածքային զիջումների գաղափարը, երկուշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Զելենսկին չի մերժել տարածքների փոխանակման գաղափարը, սակայն մատնանշել է դժվարությունները, հայտնել են աղբյուրները։ Նա նշել է, որ դժվար կլինի բնակչության տեղափոխումը և տարածքներ հանձնելու […] ...

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

09:50 19.08.2025

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 19-ին ժամը 10:00- 14:00-ն կդադարեցվի ք.Նոյեմբերյան ,Նոյեմբերի 29-ի ,Նորաշենի, Նորաշենի 2 փ. ,Շիրազի, Շիրազի 1 փակուղու ջրամատակարարումը: ...

Ռուբիո. Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը կպահանջի զիջումներ

09:40 19.08.2025

Ռուբիո. Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը կպահանջի զիջումներ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու կողմերից էլ զիջումներ անել, և նման արդյունքը կարող է «նույնիսկ անարդար» լինել։ «Պատերազմը դադարեցնելու ցանկացած բանակցություն կպահանջի երկու կողմերից էլ տալ, այլ ոչ թե պարզապես ստանալ։ Ըստ էության, այստեղ ոչ մի կողմ 100 տոկոս չի ստանա։ Յուրաքանչյուր կողմ ստիպված կլինի որոշակի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:30 19.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP