ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը մանրամասներ է ներկայացրել բանակում մահվան դեպքերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.3 oC

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը մանրամասներ է ներկայացրել բանակում մահվան դեպքերի մասին

18:47 17.02.2020

2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից

  • 4-ը դժբախտ պատահարի հետևանքով է,
  • 4-ը պայմանավորված է ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ),
  • մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:

Այս մասին հաղորդում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը։

ԳՇ հաղորդագրության մեջ նաև կոչ է արվում զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից։

«ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը hորդորում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քաղաքական և հասարակական գործիչներին, փորձագետներին և «վերլուծաբաններին» զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու, դրանցից անձնական և քաղաքական դիվիդենտներ քաղելու ապակայունացնող փորձերից, հասարակությանն էլ կոչ է անում ապատեղեկատվությունից խուսափելու և մանիպուլյացիաների չենթարկվելու համար հետևել պաշտոնական լրահոսին»,- նշված է «Արմենպրեսում» հրապարակված հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ շտաբը նաև հավաստիացնում է, որ յուրաքանչյուր դեպք համակողմանիորեն և խորությամբ ուսումնասիրվում է, քննվում է պատկան մարմինների կողմից, արվում են անհրաժեշտ հետևություններ և հնարավոր ամեն ինչ բացթողումները շտկելու և հետագայում բացառելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած

18:06 15.05.2025

Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1958 թվականին ծնված Ալեքսանդր Աղաբեկյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Կումայրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

SHANTNEWS

18:00 15.05.2025

SHANTNEWS

Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարները

17:54 15.05.2025

Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարները

Շվեյցարացի Սանդրո Շերերի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Ազգերի լիգայի 2025 թվականի եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Եզրերում նրան կօգնեն Ստեֆան դե Ալմեյդան և Յոնաս Էռնին, տեսաօգնականը կլինի Ֆեդայի Սանը (բոլորը` Շվեյցարիա), չորրորդ պաշտոնյան նիդերլանդցի Սերդար Գյոզյուբյույուկն է։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունսի 8-ին՝ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում հունիսի 4-ին կկայանան […] ...

Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:50 15.05.2025

Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հինգշաբթի օրը 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Քոնիայի նահանգում՝ Թուրքիայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է գրեթե 19 կիլոմետր խորության վրա։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Անկարայում և հարակից քաղաքներում։ ...

Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

17:44 15.05.2025

Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

Անկարայում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները, հայտնում է Anadolu պետական ​​գործակալությունը։ «Էրդողանի բանակցությունները Զելենսկիի հետ ավարտվել են մեկնարկից 2 ժամ 40 րոպե անց»,- հայտնում է գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավարն ասել էր՝  սպասվում է, որ Էրդողանը կքննարկի ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումների բոլոր ասպեկտները՝ ընդգծելով Ուկրաինայում խաղաղ […] ...

Սրբուհի Գալյանը Հունաստանի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը

17:38 15.05.2025

Սրբուհի Գալյանը Հունաստանի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Նախարարը կարևորել է երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը՝ ընդգծելով արդարադատության համակարգում երկխոսության շարունակականությունը: Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով դատաիրավական ոլորտի բարեփոխումների, […] ...

BACK_TO_TOP