13:10 21.02.2020
Սպանդանոցային մորթի պարտադրանքը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու որոշմամբ հնարավորություն է տրվել ֆերմերային տնտեսություններին՝ կողմնորոշվելու սպանդանոցային կարողություններ ստեղծելու ուղղությամբ։
Այս ժամանակահատվածում հայտատուների մեծ ակտիվություն է նկատվել Շիրակի մարզում։ Մոտ 100 անհատներից դիմումներ են ստացվել Սննդամթերքի անվտանգության տեսչության մարզային կենտրոնում։ Հայտերը դեռ ուսումնասիրվելու են, թե 100-ից քանիսը կընդգրկվեն պետական աջակցության ծրագրերում. դա կախված է սպանդանոցների կառուցման չափորոշիչների բավարարումից:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը վստահ է, որ մինչև հուլիսի 1-ը Շիրակի մարզն ապահովված կլինի պահանջված քանակի սպանդանոցներով։ Նրա այս համոզմունքը գալիս է հայտատուների մեծ թվից: Սպանդանոց կառուցելու համար դիմողների ակտիվությանը պետական աջակցության ծրագրերի առաջարկն է ազդել. հիմնականում ցածր տոկոսադրույքներով վարկերի են սպասում։
Դիմումներ ստացել են մարզի բոլոր տարածաշրջաններից։ Ջաջուռի բնակիչ, անասնապահ Նախշքար Պետրոսյանը դիմումատուներից է, որը ցանկանում է գյուղում իրեն պատկանող հողամասի տարածքում սպանդանոց կառուցել։ Թե կենդանին որտեղ է մորթի ենթարկվում ու ինչպես է միսը խանութ ու շուկա հասնում, լավ գիտի։ Շենքի կառուցումից բացի, անասունների տեղափոխման ու սառնարանային մեքենաներ պետք է ձեռք բերել, ինչպես նաև սպանդանոցային գույքով ապահովել։ Այն եկամտաբեր բիզնես է, բայց մեկնարկի համար մեծ ծախսեր են պահանջվում։ Հաշվարկել է, որ մինչև 35 մլն դրամ է հարկավոր, բայց հարց է, թե ներդրած գումարի վերադարձելիությունը երբ կլինի`հի՞նգ, թե՞ 10 տարի հետո:
Սպանդանոցների կառուցման հայտերը դեռ ընդունվում են, իսկ տարիներ առաջ կառուցված սպանդանոցների սեփականատերերը դրանք չափորոշիչներին հարմարեցնելու աշխատանքներ են տանում։ Օրինակ` Արդենիսի սպանդանոցում շինարարություն է, սանիտարական պայմաններ են ապահովելու, բայց այն միայն խոզերի մորթի համար կլինի։
Մարզում համեմատաբար լավ հագեցած սպանդանոցը, որը Գյումրիում նախկին կաթի գործարանի տարածքում է, շահագործման թույլտվություն դարձյալ չի ստացել բնակելի տարածքներից նվազագույն 300 մետր հեռավորություն չպահպանելու պատճառով։ 10 տարի առաջ, երբ այն կառուցվում էր, սեփականատիրոջը նման պահանջ չէր ներկայացվել։
Սպանդանոցի սեփականատեր Տորիչել Հովհաննիսյանն ասում է, որ այն ժամանակ առաջնահերթությունը տրվում էր նրան, որ սպանդանոցները լինեին սննդի շղթայի բաղադրամաս, այսինքն` կառուցվեին կաթի գործարանների, մսի կոմբինատների տարածքներում ու այդ հիմնավորմամբ էլ իրենց սպանդանոցը կառուցել են։
Իսկ Սննդամթերքի անվտանգության տեսչության մարզային կենտրոնի գլխավոր մասնագետն ասում է, որ թույլտվություն չի տրվելու ընկերությանը, սեփականատերն էլ կարող է եղած սարքավորումները տեղափոխել մեկ այլ տարածք։ Պահանջն անփոփոխ է նաև Ազատանի սպանդանոցի համար։
Նախկինում թույլ է տրվել այն կառուցել կաթնամթերքի արտադրամասին կից, այժմ բնապահպանական նորմերի պահանջով արգելվում է շահագործել։ Շիրակի մարզին ամենաքիչը 8 սպանդանոց է անհրաժեշտ. հաշվարկը տարվել է մարզի անասնագլխաքանակի մորթի պահանջարկից ելնելով։
Իսկ եթե ազատ ու մրցակցային լայն դաշտ լինի, ապա հնարավոր է` 20-ից ավելի սպանդանոց կառուցվի:
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...