15:59 02.06.2018
Թուրքիայի հրավերով մայիսի 29-31 ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մասնակցել են Կարսի մարզում անցկացված զորավարժություններին։ Ներգրավված ադրբեջանական անձնակազմը եղել է Նախիջևանի առանձին համազորային բանակից։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Զորավարժության նպատակներից են եղել երկու պետությունների զինված ուժերի գործողությունների ներդաշնակումը, ինչն ընդունված գործողություն է բոլոր դաշնակից պետությունների միջև։ Այնուամենայնիվ Թուրքիա-Ադրբեջան զույգի դեպքում դա առանձնահատուկ կարևորություն ունի՝ պայմանավորված նաև թուրքական կողմի հավակնություններով։ Այս համատեքստում ուշագրավ է նախորդ տարվա հունվարին Թուրքիայի նախագահի արած հայտարարությունը.
«Եթե մենք այդ սպառնալիքներն այնտեղ չկանխենք, նաև մեր սեփական տանը խաղաղ ու երջանիկ ապրելու հնարավորություն չենք ունենա: Մենք ստիպված ենք մեր երկրին ուղղված սպառնալիքները արմատախիլ անել հենց իրենց ծագման օջախում: Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Գազիանթեպում, այլ Հալեպում, ոչ թե Հաթայում, այլ Իդլիբում, ոչ թե Մերսինում, այլ Կիպրոսում, ոչ թե Կարսում, այլ Նախիջևանում, ոչ թե Արթվինում, այլ Բաթումիում, ոչ թե Թրակիայում, այլ Բալկաններում: Հիշենք սա»։
Նախիջևանում Թուրքիայի ազդեցությունն այս պահին շատ մեծ է թե՛ քաղաքական, թե՛ հասարակական մակարդակում։ Անկարան առանձին ներկայացուցչություններ ունի Նախիջևանում, իսկ այնտեղի բնակիչներն աշխատանքի համար հաճախ մեկնում են հենց Կարս։
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...