16:20 21.02.2020
Արդյոք կարո՞ղ են թուլանալ ռեֆորմիստների դիրքերը Իրանում
Իրանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Մեծ է հավանականությունը, որ երկրի նախագահ Հասան Ռոհանիի կողմնակից ռեֆորմիստները կթուլացնեն դիրքերը: Սա տեղի է ունենում Իրանի համար բավական դժվար ժամանակահատվածում՝ տնտեսական ու ոչ միայն տնտեսական պատժամիջոցներ Արևմուտքի կողմից: Վերջին օրերին էլ Իրանը բախվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի:
Իրանում Մեջլիսի ընտրություններում առաջին ընտրողների թվում են եղել երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և նախագահ Հասան Ռոհանին: Նրանցից Ալի Խամենեին կոչ է արել ընտրողներին ամեն կերպ մասնակցել ընտրություններին:
«Քվեարկելը հավատացյալի պարտքն է: Յուրաքանչյուրը, ով հավատում է այս երկրի ազգային շահերին, պետք է մասնակցի քվեարկությանը: Իմ խորհուրդն է ջանքեր գործադրել ու ընտրության գալ»,– ասել է Խամենեին:
Երկրի նախագահ Հասան Ռոհանին էլ հույս է հայտնել, որ այս խորհրդարանը առավել ակտիվ կլինի և ի վիճակի կլինի լուծել մարդկանց հուզող խնդիրները:
«Դա կլինի ավելի ակտիվ խորհրդարան: Եվ դա կլինի այնպիսին, որ մարդիկ ականատես կլինեն` այն կկարողանա լուծել իրենց կենսական խնդիրները»,– ասել է Ռոհանին:
Այժմ խորհրդարանում մեծամասնություն են կազմում ռեֆորմիստները, որոնք սատարում են երկրի նախագահ Հասան Ռոհանիին: Սակայն մեծ է հավանականությունը, որ ռեֆորմիստները կարող են թուլացնել իրենց դիրքերը՝ զիջելով պահպանողականներին և կառավարության քաղաքականության հակառակորդներին:
Ընտրություններն անցնում են Իրանի համար բավական բարդ ժամանակահատվածում: Դեռ դեկտեմբերին Իրանում անդորրը խաթարեցին բենզինի համար իրականացվող հակակառավարական ցույցերը, ապա նաև ուկրաինական «Բոինգ» օդանավի խոցումից հետո տեղի ունեցած ակցիաները: Ընտրություններում որոշակի գործոն կարող է լինել նաև Իրանի գլխավոր ռազմավարներից մեկի՝ Իրանի պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը: Բացի դրանից՝ Ռոհանիի ղեկավարման այս ժամանակահատվածը հայտնի դարձավ նաև ԱՄՆ-ի հետ միջուկային ասպարեզում ձախողված հարաբերություններով, ուստի, այդ ամենը կարող է ազդեցություն ունենալ քվեարկության ելքի վրա:
Պատգամավորական 290 մանդատների համար պայքարում է ավելի քան 7100 թեկնածու, որից մոտ 800-ը կին է: 290 տեղից 5-ը նախատեսված է կրոնական փոքրամասնությունների համար: Հայ համայնքի համար նախատեսված է 2 տեղ: Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցում է 6 հայ թեկնածու:
Կորոնավիրուս. փորձաքար ընտրական Իրանի համար
Առանց այն էլ առկա քաղաքական ու տնտեսական խնդիրներին՝ Իրանն այժմ բախվել է կորոնավիրուսի տարածման դեպքերին: Առայժմ հաղորդվել է 5 դեպքի մասին, 2 մարդ մահացել է: Դեպքերը հայտնաբերվել են Ղոմ քաղաքում:
Ի դեպ, այն համարվում է շիա մահմեդականների գլխավոր սրբավայրերից մեկը, որտեղ ուխտի են գալիս նաև այլ վայրերից: Ուստի Իրանի առողջապահության նախարարությունը դիմել է իշխանություններին՝ Ղոմ քաղաքում ուխտատեղիներում աղոթել ցանկացողների մուտքը արգելելու կամ սահմանափակելու պահանջով:
Սա արվում է զանգվածային կուտակումներ թույլ չտալու և կորոնավիրուսի տարածումը թույլ չտալու համար, սակայն նույն այդ ընթացքում երկրի իշխանությունները կոչ են անում ակտիվ մասնակցություն ունենալ զանգվածային կուտակումներ ենթադրող ընտրություններին:
Մինչ Իրանում այսպիսի միջոցներ են ձեռնարկում` Իրաքը փակել է Իրանի հետ սահմանը, իսկ Քուվեյթը դադարեցրել չվերթները դեպի Իրան:
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյերԹեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 19.07.2025
Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողներըԱվարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...
23:19 19.07.2025
Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդՄեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...
23:08 19.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավորՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...
22:55 19.07.2025
Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալՀուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։ ...
22:42 19.07.2025
Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակինՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է […] ...