Թուրքիան համազարկային կրակի հրթիռներ է վաճառել Ադրբեջանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Թուրքիան համազարկային կրակի հրթիռներ է վաճառել Ադրբեջանին

20:22 02.06.2018

2017 թվականին Ադրբեջանը Թուրքիայից ստացել է թուրքական արտադրության 36 միավոր կառավարվող TR-300 ու չկառավարվող TRG-300 հրթիռ, որոնք նախատեսված են թուրքական T-300 «Քասըրղա» համազարկային կրակի հրթիռային համակարգերի համար։ Այս մասին հայտնի է դառնում Թուրքիայի՝ ՄԱԿ-ին ուղղված զեկույցում, որով երկիրը բացահայտում է, թե որ ուղղություններով և ինչ զինատեսակներ է արտահանել։

Մինչ այս Թուրքիան Ադրբեջանին վաճառել էր նաև այդ հրթիռների արձակման կայանները՝ «Քասըրղա» համակարգերը, որոնցից տրվել է նաև Նախիջևանի առանձին համազորային բանակին։ Այդ համակարգերով Նախիջևանում նաև զորավարժություններ են անցկացրել ու ցուցադրել զորահանդեսի ժամանակ։

Այս համակարգի հրթիռներն ունեն ավելի քան 100 կիլոմետր հեռահարություն և մարտագլխիկի ավելի քան 100 կգ զանգված։ Կախված տեսակից (կառավարվող, չկառավարվող)՝ հրթիռի մարտավարատեխնիկական բնութագրերը տարբերվում են։

Հրթիռը TRG-300 (կառավարվող) TR-300 (չկառավարվող)
Տրամաչափը 300 մմ 300 մմ
Հեռահարությունը, min 30 կմ 40 կմ
Հեռահարությունը, max 120 կմ 100+ կմ
Հրթիռի զանգված 585 կգ 590 կգ
Մարտագլխիկի զանգված 105 կգ 150 կգ
Մարտագլխիկի տեսակ Բեկորային Բեկարաֆուգասային
Խոցման շառավիղ 70+ մետր 70 մետր
Նախիջևանի բանակի սպառազինության (այդ թվում՝ «Քասըրղա» համակարգերի) ներկայացումն Ադրբեջանի նախագահին

Նախիջևանի բանակի սպառազինության (այդ թվում՝ «Քասըրղա» համակարգերի) ներկայացումն Ադրբեջանի նախագահին

Այս համակարգերն Ադրբեջանի բանակի սպառազինության համազարկային կրակի ռեակտիվ մի քանի կայաններից միայն մեկն է։ Նույնատիպ համակարգեր՝ որոշ մարտավարատեխնիկական տարբերություններով, Ադրբեջանը գնել է նաև Ռուսաստանից («Գռադ», «Սմերչ») ու Իսրայելից («Լինքս»), ինչպես նաև խոսակցություններ կան Բելառուսից նմանատիպ, բայց ավելի հեռահար «Պոլոնեզ» համակարգերի գնման մասին։

Ընդհանրապես Ադրբեջանն ամենաշատ զենք ներմուծող երկրների շարքում 23-րդն է (սա ցածր տեղ չէ, եթե հաշվի առնենք, որ առաջատարներն այնպիսի հսկաներ են, ինչպիսիք են Հնդկաստանն ու Սաուդյան Արաբիան)։

2013-2017 թվականներին խոշոր սպառազինությունների ներմուծումների 1,3 տոկոսը կատարվել է հենց Ադրբեջանի կողմից։ Նախորդ ժամանակաշրջանի՝ 2008-2012 թվականների համեմատությամբ՝ հարևան երկիրն իր սպառազինությունների ներմուծումն ավելացրել է 1,5 անգամ։

Բաքվին ամենաշատը զենք վաճառող երեք երկրները ադրբեջանական շուկան գրավել են հետևյալ համամասնություններով.

  • Ռուսաստան՝ 65 տոկոս,
  • Իսրայել՝ 29 տոկոս,
  • Թուրքիա՝ 2,5 տոկոս։

Սա, ի դեպ, պաշտոնական և հայտնի դարձած տվյալներն են։ Ադրբեջանի դեպքում կան նաև զենքի ներմուծումներ, որոնք կատարվում են գաղտնի, զարտուղի ճանապարհներով, միջազգային նորմերի շրջանցումներով և այլն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP