09:28 25.02.2020
Գեղարքունիքի մարզպետարանի որոշմամբ փետրվարին մարզի շատ համայնքներում անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ-2020» մարզամշակութային միջոցառումը: Այն բոլոր համայնքներում կրում է «Ո՛չ ծխախոտին» խորագիրը: Փետրվարի 21-ին այն անցկացվեց նաև Ակունք գյուղում: Մարզիկները միմյանց հետ մրցեցին կոխ, բռնցքամարտ, քիքբոքսինգ, կշռաքարի բարձրաձում, պարանի ձգում, շախմատ, հրաձգություն, բազկամարտ, դահուկավազք և այլ մարզաձևերում: Խաղերն ուղեկցվեցին ազգային երգ ու պարով:
Ողջունելով «Գեղարքունյաց ձմեռ-2020»-ի բոլոր մասնակիցներին և հետևողներին՝ մարզպետ Գնել Սանոսյանը կարևորեց միջոցառման հակածխախոտային շեշտադրումը.
«Խորագիրը շատ կարևորեցի: Մենք երկու հորդոր ունենք երեխաներին. մեկը ասում ենք, որ սպորտով զբաղվեք, մարզվեք, առողջ եղեք և ասում ենք՝ այդ ընթացքում անպայման չծխեք: Եվ ինձ թվում է, որ հատկապես տղաներն այդ հորդորին կհետևեն, չեն ծխի և սպորտով կզբաղվեն: Ես ամռանը կպարզեմ, եթե ձեր դպրոցում ոչ մի տղա չի ծխում, այն նոր դաշտը, որ կառուցել ենք, կգամ իրար հետ ֆուտբոլ կխաղանք»,- ասաց Գնել Սանոսյանը:
Այս պայմանավորվածությամբ մարզպետը ևս մեկ անգամ հորդորեց՝ վնասակար սովորություններից զերծ մնալ ոչ միայն դպրոցական տարիներին, այլև ամբողջ կյանքում:
Մրցումների ավարտից հետո հաղթող մարզիկներն Ակունքի համայնքապետարանի կողմից պարգևատրվեցին մեդալներով և գավաթներով: Պարգևները հանձնեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Ակունք համայնքի ղեկավար Նիկոլայ Խաչատրյանը:
Մանրամասները՝ «Քյավառ» ՀԸ պատրաստած տեսանյութում.
https://www.facebook.com/kyavartvcompany/videos/799432720563664/
12:53 16.08.2025
Տեսնում ենք Թրամփի ցանկությունը՝ խորանալու հակամարտության էության մեջ և հասկանալու դրա ծագումը․ ՊուտինՌուսաստանը տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ օգնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք տեսնում ենք ԱՄՆ վարչակազմի և անձամբ նախագահ Թրամփի ցանկությունը՝ նպաստելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը, նրա ցանկությունը՝ խորանալու էության մեջ և հասկանալու դրա ծագումը», – ասել է Պուտինը Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ ...
12:42 16.08.2025
Յանիկ Սիների պատմական ցուցանիշըՅանիկ Սիները դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ։ Իտալացին քառորդ եզրափակչում 2 սեթում (6-0, 6-2) առավելության է հասել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։ Սիները 25-րդ անընդմեջ հաղթանակն է տարել «հարդ» ծածկույթին։ 21-րդ դարում նման հաջողության հասել են նաև Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը։ Աշխարհի առաջին ռակետը Ցինցինատիի «Մասթերսի» կիսաեզրափակչում […] ...
12:28 16.08.2025
Թրամփը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդներին տեղեկացրել է Ռուսաստանի հետ գագաթնաժողովի արդյունքների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ առաջնորդներին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի […] ...
12:20 16.08.2025
Թրամփը թույլ չէր տա, որ Ուկրաինայում հակամարտություն սկսվեր․ ՊուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Ուկրաինայում հակամարտություն չէր լինի։ «Եվ այսօր մենք լսում ենք նախագահ Թրամփին, որ «եթե ինքը նախագահ լիներ, պատերազմ չէր լինի»։ Կարծում եմ՝ դա իրականում այդպես է։ Ես հաստատում եմ դա», – ասել է Պուտինը։ ...
12:07 16.08.2025
Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պարագաներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկաններն օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու […] ...