14:02 25.02.2020
Այսօր զորավար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է: Զորավորի ծննդյան 155-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելեցին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականներ, այլ պաշտոնյաներ:
«Զորավար Անդրանիկը դարասկզբին մեծ դերակատարում ունեցավ՝ շատ ու շատ մարդկանց փրկելով արհավիրքից: Եվ դուք գիտեք՝ զորավար Անդրանիկը որտեղ գնում էր, երեխաներին հավաքում, բերում էր Հայաստան, և ԵԿՄ-ն ժառանգն է զորավարի, սպարապետի: Դարավերջին գտնվեց մեկը, ի դեմս սպարապետ Վազգեն Սարգսյանի, որը կարողացավ համախմբել ջոկատները: Եվ ինչպես միշտ ասել եմ՝ դարասկզբի արհավիրքին չարժանացանք: Համախմբվեցին ջոկատները և, չունենալով կանոնավոր բանակ, ֆիդայական շարժումն ազատամարտիկներով կարողացանք մեր Արցախ աշխարհի ժողովրդին փրկել Եղեռնից և, առավել ևս, ազատագրել այդ տարածքները և բուֆերային զոնա ստեղծել մեր Արցախ աշխարհի ազգաբնակչության անվտանգության ապահովման համար»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին զորավար Անդրանիկ Օզանյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների շիրմաքարերին:
«Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել մեր հայ մեծ զորավարի ծննդյան օրը: Հպարտ եմ, որ հայ եմ, առավել ևս հպարտ, որ զորավարի հետնորդներից եմ: Եվ շատ ուրախ եմ, որ այսօր այսքան մարդ է այցելում զորավարի շիրիմին և հուսով եմ՝ սերնդեսերունդ կայցելեն, կհիշեն ու կհպարտանան մեր սիրելի զորավարով»,- նշեց Անդրանիկ Օզանյանի ազգական Լևոն Օզանյանը:
Օրվա առիթով տոնական միջոցառումներ և պարգևատրման արարողություններ են անցկացվելու Անդրանիկ Օզանյանի անվան թանգարանում:
«Սերունդներին կոչ եմ անում ապրել անդրանիկաբար, ապրել հայաբար: Հող են ազատագրել մեր տղաները, մի քիչ կիսատ ենք թողել, սերունդներին կոչ ենք հղելու, որ շարունակեն մեր կիսատ թողած գործը: Մենք Գանձակում պիտի տոնենք էս տոնը, Մասիսի վրա, Ղարսում, Վանում, Մուշում, Սասունում… Հերիք է, Եռաբլուր գալիս-գնում ենք, այս մարդիկ արդեն մեզ վրա մի քիչ լավ չեն «նայում էն աշխարհից», մենք այլ տեղեր էլ ունենք, մեր տոները այնտեղ էլ պիտի տոնենք զուգահեռաբար»,- ասաց «Ֆիդայիներ» կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
13:18 16.08.2025
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետՕգոստոսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Ա.Գրիգորյանը շնորհավորել է Ա.Լարիջանիին ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու ու կարևոր պաշտոնում: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր և […] ...
13:12 16.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
13:00 16.08.2025
Աշխարհն ավելի անվտանգ է, քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն կա․ ՍիարտոԱշխարհն ավելի անվտանգ է դառնում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսության արդյունքում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն: «Աշխարհն ավելի անվտանգ կդառնա, քանի դեռ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսություն կա ամենաբարձր մակարդակով: Շնորհակալություն երկու նախագահներին էլ այս գագաթնաժողովը կազմակերպելու համար», – գրել է արտաքին գործերի նախարարության […] ...
12:53 16.08.2025
Տեսնում ենք Թրամփի ցանկությունը՝ խորանալու հակամարտության էության մեջ և հասկանալու դրա ծագումը․ ՊուտինՌուսաստանը տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ օգնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք տեսնում ենք ԱՄՆ վարչակազմի և անձամբ նախագահ Թրամփի ցանկությունը՝ նպաստելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը, նրա ցանկությունը՝ խորանալու էության մեջ և հասկանալու դրա ծագումը», – ասել է Պուտինը Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ ...
12:42 16.08.2025
Յանիկ Սիների պատմական ցուցանիշըՅանիկ Սիները դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ։ Իտալացին քառորդ եզրափակչում 2 սեթում (6-0, 6-2) առավելության է հասել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։ Սիները 25-րդ անընդմեջ հաղթանակն է տարել «հարդ» ծածկույթին։ 21-րդ դարում նման հաջողության հասել են նաև Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը։ Աշխարհի առաջին ռակետը Ցինցինատիի «Մասթերսի» կիսաեզրափակչում […] ...
12:28 16.08.2025
Թրամփը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդներին տեղեկացրել է Ռուսաստանի հետ գագաթնաժողովի արդյունքների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ առաջնորդներին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի […] ...