13:40 25.02.2020
Այսօր դատավորների բարեվարքության թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարց ուղղեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, հետաքրքրվեց, թե ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքները որտեղ և ինչպես պետք է բողոքարկեն, երբ պարզ է, որ ՍԴ-ն իրեն վերաբերող հարցի քննությունը չպետք է իրականացնի: Ռուստամ Բադասյանը պատասխանեց.
«Անակնկալ հարց էր, Սահմանադրական դատարան կարող են դիմել խմբակցությունները, եթե արդյունքի հետ կապված խնդիր կա, եթե այնպիսի խախտումներ են եղել, որոնք ազդել են արդյունքների վրա: Սա է միակ հիմքը, ինչ վերաբերում է ինքնաբացարկին, ապա ներքին հարց է, թե ինքնաբացարկ անհրաժեշտ է ներկայացնել, թե ոչ, բարդ հարց եք տալիս, որի պատասխանը միանշանակ չէ»:
Բագրատյանը արձագանքեց հարցի բարդ լինելու վերաբերյալ դիտարկմանը.
«Ես զարմանում եմ, պարո´ն Բադասյան, որ սպասում էիք, թե Ձեզ պետք է պարզ հարց տամ, այստեղ չեմ պարզ հարց տալու համար, երկրորդ` որպես ոլորտի պատասխանատու, շահերի բախում տեսնո՞ւմ եք` 7 դատավորի հարցը լսելու է 9 դատավոր, որից 7-ը ներառված է ցանկում»:
Բադասյանը ևս անպատասխան չթողեց Բագրատյանի դիտարկումը «պարզ ու բարդ»-ի վերաբերյալ:
«Պարզ ու բարդ չէի ասում, ասում էի` անակնկալ է հարցը, ինչ վերաբերում է երկրորդ հարցին, այո´, առերևույթ խնդիր տեսնում եմ»,- պատասխանեց նախարարը:
12:53 16.08.2025
Տեսնում ենք Թրամփի ցանկությունը՝ խորանալու հակամարտության էության մեջ և հասկանալու դրա ծագումը․ ՊուտինՌուսաստանը տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ օգնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք տեսնում ենք ԱՄՆ վարչակազմի և անձամբ նախագահ Թրամփի ցանկությունը՝ նպաստելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը, նրա ցանկությունը՝ խորանալու էության մեջ և հասկանալու դրա ծագումը», – ասել է Պուտինը Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ ...
12:42 16.08.2025
Յանիկ Սիների պատմական ցուցանիշըՅանիկ Սիները դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ։ Իտալացին քառորդ եզրափակչում 2 սեթում (6-0, 6-2) առավելության է հասել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։ Սիները 25-րդ անընդմեջ հաղթանակն է տարել «հարդ» ծածկույթին։ 21-րդ դարում նման հաջողության հասել են նաև Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը։ Աշխարհի առաջին ռակետը Ցինցինատիի «Մասթերսի» կիսաեզրափակչում […] ...
12:28 16.08.2025
Թրամփը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդներին տեղեկացրել է Ռուսաստանի հետ գագաթնաժողովի արդյունքների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ առաջնորդներին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի […] ...
12:20 16.08.2025
Թրամփը թույլ չէր տա, որ Ուկրաինայում հակամարտություն սկսվեր․ ՊուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Ուկրաինայում հակամարտություն չէր լինի։ «Եվ այսօր մենք լսում ենք նախագահ Թրամփին, որ «եթե ինքը նախագահ լիներ, պատերազմ չէր լինի»։ Կարծում եմ՝ դա իրականում այդպես է։ Ես հաստատում եմ դա», – ասել է Պուտինը։ ...
12:07 16.08.2025
Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պարագաներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկաններն օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու […] ...