Լիտվայի Մեծ դքսերի պալատում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+24.09 oC

Լիտվայի Մեծ դքսերի պալատում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը

18:56 26.02.2020

Փետրվարի 25-ին Լիտվայի Մեծ դքսերի պալատում տեղի ունեցավ «Խաչատրյան Տրիո»-ի համերգը՝ նվիրված Վիլնյուսում ՀՀ պատվավոր հյուպատոսության գրասենյակի բացմանը, որն իր մեջ ներառելու է Վիլնյուսի և Կաունասի հյուպատոսական շրջանները։ Այս մասին հայտնում է Լիտվայում ՀՀ դեսպանության էջը։

ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էր Լիտվայի ԱԳՆ կանցլեր Լայմոնաս Տալատ-Կելպշսան, Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Լիտվայի օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Սեյմասի պատգամավորներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, մտավորականներ, լրագրողներ հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ։

Հանդես գալով բացման խոսքով՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհավորեց բժիշկ Կարապետ Բաբայանին Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշեց, որ ամուր պատմական կապերի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-լիտվական հարաբերությունները վերջին շրջանում մեծ վերելք են ապրել։

Ներկայացնելով Կարապետ Բաբայանին, նրա անցած ուղին և ներկա գործունեությունը՝ Տիգրան Մկրտչյանը նշեց, որ պատվավոր հյուպատոսի իր գործունեությամբ Կ․ Բաբայանը նպաստելու է երկկողմ տնտեսական և գործարար կապերի, առևտրաշրջանառության, զբոսաշրջության, Հայաստանի և Լիտվայի գործարար համայնքների, ինչպես նաև մշակութային և կրթական կապերի սերտացմանը։

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց միջազգային մեծ ճանաչում ունեցող «Խաչատրյան Տրիո»-ն, երեկոյի ընթացքում կատարվելիք ստեղծագործությունները և շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին միջոցառման հայտնեց կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար։

Լիտվայի ԱԳՆ կանցլեր Լայմոնաս Տալատ-Կելպշսան իր ողջույնի խոսքում շնորհավորեց Կարապետ Բաբայանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան իր գործունեության ընթացքում։ Լիտվացի պաշտոնյան գոհունակությամբ արձանագրեց Հայաստանի և Լիտվայի միջև ուղիղ օդային կապի հաստատումը և նշեց, որ այն միանշանակ իր դրական ազդեցությունը կունենա բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման համար։ Նա նաև անդրադարձավ Լիտվայի և Հայաստանի միջև առկա ջերմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը։

Իր երախտիքի խոսքն ասաց նաև նորանշանակ պատվավոր հյուպատոս Կարապետ Բաբայանը, որը շնորհակալություն հայտնելով դեսպան Մկրտչյանին այս պատասխանատու առաքելությունն իրեն վստահելու համար, նշեց, որ ՀՀ դեսպանության հետ համագործակցաբար աշխատելու է Լիտվան և Հայաստանն իրար ավելի մոտ և հասանելի դարձնելու, մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև ևս մեկ կապող օղակ լինելու ուղղությամբ։

Միջոցառման համերգային հատվածում «Խաչատրյան Տրիո»-ի երաժիշտները՝ դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը և թավջութակահար Կարեն Քոչարյանը կատարեցին Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Արվո Պյարտի, Գեորգս Պելեցիսի, Միկալոյուս Չյուրլիոնիսի և այլոց ստեղծագործությունները, որոնք արժանացան հանդիսականներով լեփ-լեցուն դահլիճի բուռն ծափահարություններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

23:59 26.07.2025

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

23:50 26.07.2025

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

BACK_TO_TOP