Բանակը պետք է ունենա մեկ թշնամի՝ արտաքին թշնամի. Անդրանիկ Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

Բանակը պետք է ունենա մեկ թշնամի՝ արտաքին թշնամի. Անդրանիկ Քոչարյան

13:49 28.02.2020

«Փետրվարը բանակի համար շատ ծանր ամիս էր: Ես անվանեցի, գուցե ոչ այնքան հաջող՝ սև փետրվար: Պետք է հասնել նրան, որ զինված ուժերում ինքնասպանության որևէ դեպք չլինի: Մեր զինված ուժերն այսօր մեր անվտանգության երաշխավորն են: Այդ մթնոլորտը կապված է շատ հանգամանքներից, ունեցել ենք բացթողումներ, որոնք պետք է շտկենք, բայց դրանք դժվար շտկվելիք խնդիրներ են, որովհետև առնչվում ենք իրավական, հոգեբանական և այլ շատ խնդիրների»,- լրագրողներին ԱԺ-ում ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա ասել է նաև, որ ակտիվորեն շփվում է հոգեբանների  հետ և քննարկում զինծառայություն անցածների հոգեբանական խնդիրները:

«Բանակը պետք է ունենա մեկ թշնամի՝ արտաքին թշնամի: Բանակը երբեք ներքին խնդիրների մեջ պետք է չխառնվի»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:

«Խնդրել եմ, որպեսզի պատրաստեն ինձ համար 18 տարեկանների սթրեսոգեն վիճակը, երբ նրանք անցնում են ծառայության, այդ վիճակի գնահատականներն եմ խնդրել, որպեսզի ծրագիր մշակենք և քննարկենք ծառայության բնույթը ու ծանրությունը՝ ամբողջ խորությամբ: Պիտի հասնենք նրան, որ ԶՈՒ-երում չլինեն ինքնասպանություններ»,- ասել է Քոչարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայության

08:30 12.05.2025

ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջագայության կմեկնի Մերձավոր Արևելք, որի պաշտոնական մասը տեղի կունենա մայիսի 13-16-ը, կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Բացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության համար Հռոմ կատարած կարճատև այցից, սա նախագահի առաջին լիիրավ արտասահմանյան շրջագայությունն է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա առաջին նախագահական ժամկետում (2017-2021) Սաուդյան Արաբիան դարձավ նաև […] ...

Տոնգայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

08:20 12.05.2025

Տոնգայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC 22:04-ին (Մոսկվայի ժամանակով 01:04-ին) Տոնգայի մայրաքաղաք Նուկուալոֆայից 126 կիլոմետր հյուսիս-արևելք, որի բնակչությունը կազմում է 22,4 հազար մարդ: Աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

08:10 12.05.2025

Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

ՃՏՊ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհին

08:00 12.05.2025

ՃՏՊ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհին

Մայիսի 11-ին, ժամը 22:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ […] ...

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

BACK_TO_TOP