16:40 05.06.2018
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն վրացական STV ՀԸ-ի Пограничная ZONA ռուսալեզու հեռուստանախագծին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանից Վրաստան, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարանցմամբ շվեյցարական ընկերության հետ երկկողմ ստորագրված պայմանագրին և այն կյանքի կոչելու խնդիրներին:
Պատասխանելով սահմաններին բեռների մոնիթորինգի շուրջ վրաց-ռուսական երկկողմ պայմանավորվածությանը վերաբերող հարցին՝ Աբաշիձեն դժվարացել է պատասխանել Վրաստանի համար նախագծի օգտակարությանն առնչվող հարցին, քանի որ այն աննախադեպ է աշխարհում, թեև շվեյցարական ընկերությունն աշխատում է բազմաթիվ երկրներում:
«Նախ՝ եկեք աշխատենք, հետո դատենք, թե ինչ արդյունքներ կլինեն: Շատ անսովոր և ինքնատիպ նախագիծ է: Եթե այն աշխատի, կլինեն հարցեր և բարդություններ, որոնց հարկ կլինի պատասխան տալ: Սա միջազգային պարտավորություն է, որը մենք ստանձնել ենք 2011 թվականին, իսկ միջազգային պարտավորությունները պետք է կատարել»,- ասել է Աբաշիձեն:
Նա ընդգծել է, որ Պրահայում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Գրիգորի Կարասինի հետ պայմանավորվել են չքաղաքականացնել հարցը:
Աբաշիձեն նաև դժվարացել է պատկերացնել, թե ինչպես կաշխատի համաձայնագրով նախատեսված սխեման Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման պայմաններում, քանի որ պայմանագրով այդ «անկախացած» տարածքները նախատեսված չեն:
«Սա Ռուսաստանի և Վրաստանի միջև մոնիթորինգի երկկողմանի համաձայնություն է: Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսիան պայմանագրում հիշատակված չեն: Խոսքը վերաբերում է Ռուսաստանին ու Վրաստանին»,- ասել է Աբաշիձեն:
09:00 26.05.2025
Նեթանյահուն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի հետ քննարկել է Գազայում ընթացող պատերազմըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հետ քննարկել է Գազայի հատվածում ընթացող պատերազմը։ Այս մասին հայտնել է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակը։ «Նեթանյահուն Երուսաղեմի վարչապետի գրասենյակում հանդիպել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հետ, ով անսասան աջակցություն է հայտնել վարչապետին և Իսրայել պետությանը: Նա բարձր է գնահատել Եգիպտոսի սահմանին ցանկապատ կառուցելու […] ...
08:50 26.05.2025
Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները ԳազայումԲունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշետը (ՔԴՄ) Իսրայելի կողմից Գազայի հատված օգնության հասցնումը կանխելու գործողությունները որակել է որպես միջազգային իրավունքի խախտում։ «Բնակչությանը սննդի, մարդասիրական օգնության և դեղորայքի մատակարարման ուշացումը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքար չէ։ Բնակչությունը պետք է պաշտպանված լինի և ապահովված լինի սննդով նույնիսկ պատերազմի ժամանակ», – ZDF հեռուստաընկերության եթերում ասել է Լաշետը։ Սա, նշել […] ...
08:40 26.05.2025
Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտինՈւկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայի տարածքում անհապաղ հրադադարի օգտին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում․ «Անմիջապես դադարեցրեք կրակը»։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին «անհապաղ համաձայնելու» […] ...
08:30 26.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:25 26.05.2025
Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել ԱֆղանստանինՌուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...
08:16 26.05.2025
Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին ԱստանայումԿենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...