20:57 10.03.2020
Ռուսաստանի Պետդումայում այսօր ուշագրավ զարգացումներ են եղել: Մեծամասնություն կազմող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել է Սահմանադրությունից հանել նույն անձի նախագահ դառնալու ժամկետների սահմանափակումը: Առաջարկը շատ չանցած ընդունվել է: Այսպիսով՝ Վլադիմիր Պուտինը կարող է պաշտոնավարել մինչև 2036 թվականը: Ինքը՝ Պուտինը, ելույթի ժամանակ հայտարարել է, որ դեմ չէ նման հեռանկարին, եթե երկրի Սահմանադրական դատարանը փոփոխությունը գլխավոր օրենքին հակասող չհամարի:
Երկրորդ առաջարկությունը, ըստ էության, նշանակում է վերացնել սահմանափակումները ցանկացած անձի, ցանկաված քաղաքացու համար՝ ներառյալ գործող նախագահի, և թույլատրել մասնակցել հետագա ընտրություններին: Բնականաբար, բաց և մրցակցային ընտրությունների պայմաններով: Եվ, իհարկե, այն դեպքում, եթե քաղաքացիները կաջակցեն այս առաջարկը, այս փոփոխությունը, կասեն «այո» ապրիլի 22-ին կայանալիք համառուսական քվեարկությանը: Սկզբունքորեն, այս տարբերակը հնարավոր կլիներ, միայն մեկ պայմանով, եթե Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանը պաշտոնապես տար եզրակացություն, որ այդպիսի փոփոխությունը չի հակասի հիմնական օրենքի և Սահմանադրության սկզբունքներին և հիմնական դրույթներին,- ասել է Պուտինը:
Путин поддержал поправку об обнулении его президентских сроков pic.twitter.com/Aji63QCG0a
— Meduza (@meduzaproject) March 10, 2020
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...